Հայ-թուրքական հարաբերություններում թաքնված հռչակագիր կա. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

«Անհասկանալի է՝ եթե չկա նոր թեկնածու, ինչու են պաշտոնից ազատվում մարդիկ, և նշանակվում պաշտոնակատարներ: Զինված ուժերում վերջին տարիներին այդպիսի ազատումներն ու նշանակումները չափից շատ են»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ մարտահրավերները և մարտական գործողությունների թատերաբեմերն արագ կարող են փոփոխվել և հայտնվել Հայաստանում ու Արցախում: ՊՆ-ում և ԳՇ պետի փոփոխություները չեն նպաստում իրավիճակի խոր տիրապետմանն ու պարտականությունների կատարմանը, մանավանդ զինված ուժերի մարտական գործողությունների ժամանակ»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի համար ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ, Օհանյանը նշեց. «Երկու եզրակացություն պետք է անենք, այն մարդկանց նշանակումները, որոնք չեն տիրապետում իրականութանը, բանակցային գործընթացին և միջպետական հարաբերություններին, այսինքն՝ լիարժեք արտաքին քաղաքականություն վարելուն, նրանք բանակցությունների փոխարեն պատերազմ են բերում: Հուսանք՝ բանակցությունները կվերականգնվեն:

Երկրորդը՝ մեր տարածաշրջանի հետ կապված հետևություններ պետք է անենք: Մեր հարևանները, ում հետ մենք ունենք ոչ պատշաճ հարաբերություններ,  Թուրքիան և Ադրբեջանը երկդիմի վարքագիծ են ձևավորում և բանակցային խորամանկություններ են ընտրում իրենց վարած քաղաքականության մեջ, այդ թվում՝ նաև Ուկրաինայի հետ կապված, սա նշանակում է, որ նրանց հետ պայմանավորվելը շատ դժվար է, մանավանդ որ ՀՀ իշխանությունները գնում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ընդհանուր առմամբ,  դեմ չենք խաղաղությանը և հարևանների հետ պատշաճ հարաբերություններին, բայց դրա պայմանները և նախապայմանները պետք է լինեն… Իսկ հայ-թուրքական հարաբերություններում թաքնված հռչակագիր կա, դա  Շուշիի հռչակագիրն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված… Թուրք-ադրբեջանական զույգը պնդում է, որ պետք է լինի Զանգեզուրի միջանցք, պետք է հրաժարվել Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, և Հայաստանը պետք է բանակ չունենա. սա ծաղր է ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: ՀՀ անվտանգության համակարգի արագ վերականգնումը, բանակի բարեփոխումը ամենակարևոր իրողությունները պետք է լինեն, չգիտեմ այս կադրային քաղաքականությունը այս ամենի համատեքստում է կատարվում, թե ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում: