Ռուբլու ազատ անկումը․ աննախադեպ արժեզրկում մի քանի օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները ֆինանսական շուկայում գնալով ավելի ու ավելի նկատելի են դառնում։ Այսօր ռուսական ռուբլի-դրամ փոխարժեքի աննախադեպ ցածր ցուցանիշ է գրանցվել։ Ժամը 16։00-ի դրությամբ, ըստ rate.am կայքի տվյալների, հայաստանյան բանկերում ռուբլին գնվում էր միջինը 3 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 6,16 դրամով։

Տարադրամի փոխանակման կետերում ռուսական արժույթի համար ավելի բարձր փոխարժեք էր առաջարկվում։ Ժամը 16։00-ի դրությամբ՝ 1 ռուբլին գնվում էր 4,7 դրամով, վաճառվում՝ առավելագույնը 5,9 դրամով։

Փետրվարի սկզբին ռուբլու փոխարժեքը 6 դրամից բարձր էր, բայց արդեն փետրվարի 21-ից սկսեց անկում ապրել՝ հասնելով պատմական նվազագույնին։

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն էլ ռուբլու նկատմամբ հասել են պատմական առավելագույնին։ Ռուբլու այս անկումը պայմանավորված է փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված պատերազմով և դրան հաջորդած արևմտյան պատժամիջոցներով։

Ստեղծված իրավիճակում, ռուբլու անկումը կանխելու նպատակով, Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ 9,5 տոկոսից հասցնելով պատմական առավելագույնի՝ 20 տոկոսի: Ու չնայած այս ջանքերին՝ Ռուսաստանում բանկոմատների մետ հսկայական հերթեր են գոյանում։

Երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատությունն ապահովելու համար: Չնայած դրան՝ ռուսական բանկային համակարգը շուտով կարող է անջատվել SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչը, մասնագետների կարծիքով, լրջագույն հետևանքներ կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան