Առևտուր, ներմուծում, տրանսֆերտներ․ բոլոր 3 գործոններով ՀՀ-ն կզգա ՌԴ դեմ պատժամիջոցները․ Հայկ Բեջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին Factor TVզրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանի հետ

Պարո՛ն Բեջանյան, Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին վերաբերող այս պատժամիջոցներն ինչպե՞ս են ազդելու մեզ վրա։

-Բնականաբար, մեր կախվածությունը Ռուսաստանից բավականին մեծ է։ Եթե պարզագույն այսպիսի համեմատական տանենք, ապա մեր արտաքին առևտրաշրջանառության գերակշիռ մասը, հիմնական գործընկերը հանդիսանում է Ռուսաստանը։ Եվ նաև հիմնական գործընկեր է ներմուծման տեսանկյունից։ Եվ երրորդ գլխավոր գործոնը, որ մեզ ուղղակիորեն կապում է ռուսական տնտեսության հետ, դրամական տրանսֆերտներն են ֆիզիկական անձանց կողմից։ Եվ, բնականաբար, բոլոր այս երեք ուղղություններով էլ մենք զգալու ենք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և այնտեղ տեղի ունեցող տնտեսական զարգացումների էֆեկտը։

Ռուբլու արժեզրկումն ուղիղ հանդիսանալու է մեր կողմից Ռուսաստան արտահանվող ապրանքների գների բարձրացման գործոն։ Սա, բնականաբար, մեր ապրանքատեսակների մրցունակությունը նվազեցնելու է, և մեր գործարարների ու արտահանողների կողմից շատ մեծ ջանքեր են պահանջվելու, որ կարողանան այդ ամենը փոխհատուցել։

Մյուս կողմից՝ ռուբլու արժեզրկումը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տրանսֆերտների վրա։ Մեր երկիր ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը մոտ 1 միլիարդ դոլար է։ Եվ քանի տոկոսով ռուբլին արժեզրկվում է, այդքան քիչ տոկոսով տնօրինվող եկամուտ են ունենում այն անձինք, որ իրենց սպառումը կազմակերպում են տրանսֆերտների արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներով։ Այսինքն՝ այդքան չափով քիչ գումար են ունենալու։

Ղազախստանում Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց պատժամիջոցների մասին։ Ասաց, որ պետք է քայլեր ձեռնարկել դրանց ազդեցությունը նվազեցնելու համար։ Ի՞նչ քայլերի մասին կարող է լինել խոսքը։

-Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, և այդ զարգացումների չափը որքան կլինի մեզ համար։ Բնականաբար, պետությունը ևս շատ անելիքներ ունի, և սա այն պահն է, երբ պետությունը պետք է անմիջապես կանգնի բիզնեսի կողքին և բոլոր հարցերում փորձի աջակցել։ Եվ եթե կա շուկայի խնդիր, պետք է փորձի պետական լծակների միջոցով նոր շուկաներ մուտքի հնարավորություն ստեղծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան