ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Պուտինը չի կարող իր ժողովրդին պահել «իզգոյ» վիճակում, չեն հանդուրժի. Հակոբ Մովսես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

«Հարձակումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի չզարգացվածության, հետամնացության, հետադիմության արդյունքն է, որի դեմը ռուսական միտքն ու հոգին կարող է փակել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը` անդրադառնալով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին: Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է իր հարցերը լուծել իրեն վարկաբեկող մեթոդներով.«Այս բացահայտ ագրեսիան, եղբայր ժողովուրդներից մեկին կուլ տալու ցանկությունը ռուս ժողովրդին ու մշակույթին հարիր չէ»,-ասում է Հակոբ Մովսեսը: Նրա համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհի կողմից կստանա իր քաղաքական, բարոյական, սոցիալական, տնտեսական պատասխանը. «Ռուս ժողովուրդը չի հանդուրժի, որ Ռուսաստանը դառնա «իզգոյ», Պուտինը չի կարող ժողովրդին պահել այդ վիճակում»:

Ինչ վերաբերում է Հայաստանին` բանաստեղծը վստահ է, որ մենք պետք է մարդասիրություն ցուցաբերենք, ոչ թե չեզոքություն, պետք է ցանկանանք, որ այս կոնֆլիկտը արագ լուծվի, երկու կողմից էլ զոհեր չլինեն. «Կուզենայի խելամիտ լինեինք և խուսափեինք փորձանքներից, իսկ շնաձկներից փրկվելու համար հարկավոր է նավ բարձրանալ: Եթե չկարողանանք պետություն կառուցել, վա՛յ մեզ»:

Հակոբ Մովսեսը խոսում է նաև մեր ներքին քաղաքական և աշխարհայացքային խնդիրների, առաջնահերթությունների մասին. «Լավ կլինի ծովից ծով Հայաստանի փոխարեն Աշոցքից Մեղրի Հայաստանի մասին մտածենք, իսկ Արցախի հարցում մենք պետք է ոչ թե հայրենասիրական, այլ քաղաքագիտական մոտեցումներ ու գիտելիքներ հանդես բերենք, որպեսզի հաջորդ ապտակը չուտենք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան