Ռուբլին ընկնում է, ռուս հարուստները` կորցնում միլիարդներ․ պատժամիջոցների հետևանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի մասին խոսակցությունները տևեցին շատ երկար։ Համաշխարհային տնտեսության խաղացողների համար այդ խոսակցությունը դարձավ այնքան սովորական, որ երբ բուն պատերազմը սկսվեց, այն շոկային դարձավ։

Բորսաներում ընկան բաժնետոմսերի գները։ Ու թեև բարձրաձայնվում էր կոնկրետ ռուսականի մասին, բայց մինչ դրան հասնելը՝ անկումներն արդեն զգացվեցին ասիական և ամերիկյան շուկաներում, հետո, օրվա բացվելու հետ, նաև եվրոպական շուկաներում։

Իսկ ովքե՞ր շահեցին։ Ինչպես և սպասելի էր՝ նավթ արդյունահանողները։ Պատերազմն ու դրա հետևանքներն անորոշություն են, որոնք միշտ բերում են էներգակիրների թանկացման։

Brent տեսակի էտալոնային նավթը հատեց ռեկորդային ցուցանիշը, հասավ բարելի դիմաց 105 դոլարի մակարդակին։ Այդպիսի բան չէր եղել 2014 թվականից սկսած, և ճակատագրի հեգնանքով՝ 2014-ին նույնպես նավթի այդ թանկացումը կապված էր Ուկրաինայի ճգնաժամի հետ։ ICE Futures բորսայի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացավ ավելի քան 60%-ով։ Դեկտեմբերի 23-ից հետո առաջին անգամ այդ վառելիքի գինը 1000 խմ-ի դիմաց կազմեց ավելի քան 1600 ԱՄՆ դոլար։

Բայց կոնկրետ այս պատերազմին բնորոշ դարձավ զենք արտադրող ընկերությունների արժեթղթերի թանկացումը․ Northrop Grumman (6.4%), Lockheed Martin (2.9%), Raytheon (2.1%)։ Սովորական մարդուն այս բառերը ոչինչ չեն ասում, իսկ զենքի առևտրով զբաղվողները ճանաչում են զենք արտադրող այս հսկաներին։ Նրանք նաև գիտեն, Ուկրաինայի պատերազմը դեռ շատ ջուր է քաշելու, շատ երկրներ սկսելու են ավելի ու ավելի մեծ քանակով զենք գնել։ Այս ընկերություններին էլ բաժին է հասնելու այդ առևտրի զգալի մասը։

Իսկ կորուստներ կունենա Ռուսաստանի տնտեսությունը։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ 24 ժամից էլ քիչ ժամանակում կորցրել են 39 միլիարդ դոլար։

Խորը մտահոգություններ կային ռուբլու հնարավոր ցնցումների վերաբերյալ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքները ռուբլու գնի անկում են ցույց տալիս նաև Հայաստանում։ Իսկ պատերազմի ավարտը դեռ չի երևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան