Բոլորս ենք հոգնել այս իրավիճակից, պայթունավտանգ տակառի վրա ենք ապրում․ Գիսանե Պալյան

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

«Այս շարժումով մի մեծ խնդիր է լուծվել՝ մեր հանրության թվացյալ պասիվ զանգվածն արթնացել է։ Ինձ համար շատ անսպասելի էր այդ զարթոնքը։ Դա արդեն մեծ հաղթանակ է։ Անկախ ամեն ինչից՝ մեր իշխանությունները պետք է տեսնեն, որ իրենք ունեն ակտիվ ընտրազանգված, որը կարող է բռունցք դառնալ, դուրս գալ փողոց ու իր իրավունքները պաշտպանել, որովհետև այս վիճակն այլևս հանդուրժել հնարավոր չէ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան, «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Նա, խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, ըստ որի ցուցարարները փոքր թիվ են կազմում, նկատեց՝ ով ինչ ուզում է, այն էլ տեսնում է․ «Սերժ Սարգսյանը չի ուզում տեսնել, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հավաք չէ, մի ամբողջ ժողովուրդ է հավաքվել։ Մի բան էլ կուզեմ ասել՝ երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք Սերժ Սարգսյանին ասում են․ «Ձեզ չեն փոխանցում՝ ոնց է ապրում հասարակ ժողովուրդը»։ Չհասկացա՝ ի՞նչ է դա նշանակում։ Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը չգիտի՞, օրինակ, ինչքան աշխատավարձ կամ կենսաթոշակ է տալիս ժողովրդին, պետք է անպայման ինչ-որ մեկն ականջին ասի՞։ Իրենք չգիտե՞ն, որ բյուջեն դատարկ է, ու դա իրենց պատճառով է, դե մի դրեք բյուջեի գումարը ձեր գրպանները, թող խոշոր հարկատուները հարկ վճարեն , բյուջեն անպայման կլցվի»։

Գիսանե Պալյանն ուրախություն հայտնեց, որ այսօր հայ երիտասարդներն ուժեղ են, կոտրում են կարծրատիպերը, իրենց իրավունքների տերն են, հանդուգն են ու համարձակ։ Իհարկե, նրանց կողքին կա նաև այնպիսի զանգված, որը թերահավատորեն է մոտենում շարժման հաջողելուն:

«Այդ մարդկանցից մեկն էլ սկզբնական շրջանում ես էի, բայց հետո հասկացա, որ «Իսկ ի՞նչ պետք է փոխվի» հարցը տալով չարժե սահմանափակվել։ Ինչ-որ բան է պետք անել, որ ինչ-որ բան փոխվի»,- մեկնաբանեց երաժիշտը։

Նա նշեց, որ արվեստի՝ իրեն շրջապատող մարդիկ բոլորն էլ համակարծիք են իր հետ․ «Բոլորս ենք հոգնել այս իրավիճակից, պայթունավտանգ տակառի վրա ենք ապրում։ Ճգնաժամային նույն վիճակը երաժշտական աշխարհում է։ Երկրի վիճակն անմիջապես անդրադառնում է մեր ոլորտի վրա և բերում է ցածրաճաշակություն։ Նույն օլիգարխիկ վիճակն այստեղ է»,- եզրափակեց Գիսանե Պալյանը։ 

Աննա Բաբաջանյան