«Ժեխ», «զոմբի», «պիցցայակեր» բառերով նպաստում էին ատելության խոսքի տարածմանը. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Անհրաժեշտ է վերականգնել երկրում հանրային համերաշխությունը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով  այսօր խաթարված է հանրային համերաշխությունը և, ցավոք սրտի, դրա վերականգնելու հեռանկարները շատ մշուշոտ են: Թաթոյանի խոսքով՝ դատապարտելի է, որ հասարակական,  քաղաքական հարթակ բերվեց «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորման դիսկուրսը, ըստ էության, հասարակությանը բաժանելով խմբերի։

«Սրան ավելացվեց նորից դատապարտելի «ժեխ», «զոմբի», «պիցայակեր», «ծախված» և այլ պիտակավորումները։ Ներողություն եմ խնդրում, որ այս բառերը ստիպված եմ արտաբարել, բայց ուզում եմ ցույց տալ հասարակությանը  պառակտող դիսկուրսները նաև սոցիալական ցանցերի  կեղծ էջերի, կազմակերպված արշավների միջոցով»,- ասաց Ա. Թաթոյանը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի և վտանգավոր հայհոյանքի դիսկուրս կա մեր հանրային տիրույթում։

«Պետությունն այստեղ  լրջագույն  անելիք ունի, մինչդեռ պետությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով, ինքն էլ է  նպաստում այս ամենի աճին և հետո անթույլատրելի մեթոդներով  սկսում է պայքարել իր իսկ նպաստած  խնդիրների դեմ»,- ասաց Թաթոյանը՝

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ քաղաքական պաշտոնյաներն ատելություն, ներքին թշնամանք են հրահրում իրենց տարբեր անթույլատրելի հայտարարություններով: Նրա խոսքով՝ ծանր վիրավորանքի վերաբերյալ հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդվածը և ընդհանրապես չի վերացել հայհոյանքն ու վիրավորանքը մեր հանրային դիսկուրսից։

Մանրամասները՝ տեսանյութում: