Վարչապետից մինչև նախագահ և հանրային ծառայող. ինչպես կգործի վարքագծի կանոնագիրքը․ զրույց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Այս պահին ընթացքի մեջ է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագրքի մշակումը։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ։

-Ո՞ւմ է վերաբերելու վարքագծի կանոնագիրքը։

-Եթե պաշտոններով փորձենք մանրամասնել, ապա վարքագծի տիպային կանոնները կտարածվեն ՀՀ նախագահից սկսած մինչև վարչապետի, փոխվարչապետերի, դեսպանների, իրավական համակարգի ներկայացուցիչների, պատգամավորների, ինչպես նաև քաղծառայողների և բոլոր նրանց վրա, որոնք աշխատում են պետական համակարգում։

-Ե՞րբ կհաստատվեն հանրային ծառայողների վարքագծի կանոնները։

Վարքագծի կանոնների մշակման աշխատանքները սկսել ենք 2021 թվականի երկրորդ կեսին։ Նախ, ուզում եմ հատուկ շեշտադրել, որ դրանք միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում են մշակվել։ Այս պահին ընթանում են որոշակի իրավական շտկումներ, ինչից հետո նախագիծը կդրվի հանրային քննարկման։ Մեր պլաններով արդեն նախատեսում ենք ապրիլի երկրորդ կեսի ընթացքում հաստատված ունենալ տիպային կանոները։
Հունվարին հանդիպում և քննարկում ենք ունեցել բարեվարքության կազմակերպիչների հետ, ստացել՝ շատ դիտարկումներ։ Բայց դրանով չենք սահմանափակվելու, կրկին քննարկումներ ենք ունենալու շահագրգիռ անձանց և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Վարքագծի կանոնները շատ սպասված, նաև ուշացած են Հայաստանում։

-Հանրային ծառայողների վարքագծի կանոնների առնչությամբ որո՞նք են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները և գործառույթները։

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները բխում են վարքագծի սկզբունքներից, որոնք էլ հանրային ծառայությունների բարեվարքության համակարգի 4 բաղադրիչներից մեկն են։ Հանձնաժողովի դերը հանրային ծառայողների բարեվարքության համակարգի հետ կապված միասնականության ապահովումն է։ Եթե պրոեկտենք վարքագծի կանոների վրա, կոնկրետ լիազորությունը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոների հաստատումն է հանձնաժողովի կողմից, որի վրա արդեն պետք է կառուցվեն և հաստատվեն ոլորտային կանոների վարքագրքերը։
Տիպային վարքականոների հավելյալ շերտը ներառվել է, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր հայեցողությամբ չկազմի կանոնագրքեր և չունենանք ամեն կառույցի տարբեր բարքերի և կերպարների տեր հանրային ծառայողներ։ Բարեվարքության կանոնների, նաև վարքագծի կանոների միջոցով հանձնաժողովը նպատակ է հետապնդում հանրության մեջ սերմանել հանրային ծառայողի այն կերպարը, որը մեզ համար պետք է ընկալելի լինի։ Այսինքն, եթե մինչև հիմա հանրային ծառայողին, հատկապես բարձրաստիճան անձանց, ընկալել են որպես արտոնյալ ինչ-որ վերնախավային անձանց, ապա վարքագծի կանոների նպատակն է հանրությանը ցույց տալ, որ՝ ո՛չ, այդպես չէ, հանրային պաշտոն զբաղեցնողներ անձինք ունեն շատ ավելի բարձր պատասխանատվության մակարդակ, թե՛ աշխատանքը, թե՛ վարքագիծը, թե՛ պահվածքը հասարակության մեջ շատ ավելի բարձր ստանդարտների է։

-Ի՞նչ արդյունքների է ակնկալում հասնել հանձնաժողովը վարքագծի կանոնների հաստատմամբ։

-Զարգացած երկրներում այդպիսի մշակույթ կա․ անձը, հասկանալով, որ, օրինակ, իր վարքագիծն անընդունելի է հասարակության համար, իր կամքով ուղղակի հեռանում է համակարգից։ Մենք դեռևս ունենք ճանապարհ անցնելու, որ հասնենք այդ մշակույթին, մինչ դա այդ ճանապարհը կլինի կարգապահական պատասխանատվության տեսքով։ Այստեղ շատ կարևոր քննարկման առարկա է նաև քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որ իրենց նկատմամբ կարգապահական պատիժ չի կիրառվելու։ Հենց այստեղից էլ պետք է սկսվի հանրության ընկալումը, հասարակությունը պետք է ուշադիր լինի՝ ով ինչ արեց, որպեսզի հետագայում քաղաքական իր որոշումների ժամանակ ըստ արժանավույնս արձագանքի այդ արարքներին։ Հանձնաժողովը պատժիչ մարմին չէ, մենք ընդամենը կանխարգելիչ գործառույթ ենք իրականացնում։

-Ի՞նչ պատասխանատվության միջոցներ են կիրառվելու վարքագծի կանոնների խախտման դեպքում։

-Հանձնաժողովը տալու է եզրակացություն՝ խախտում կա, թե ոչ, մեր տված կարծիքն ուղարկելու ենք անմիջական ղեկավարին և արդեն դրա հիման վրա պետք է կիրառվի կարգապահական պատասխանատվություն։ Թե ինչ խստությամբ՝ կախված կլինի խախտման բնույթից, սակայն, որոշակի մեթոդական ուղեցույց կտա հանձնաժողովը, թե ինչպես պետք է գնահատվի խախտման բնույթը։

-Օրեր առաջ «Հետք» էլեկտրոնային թերթը հետաքննության մի փոքր մաս հրապարակեց, ըստ որի Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չի հայտարարագրել։ Արդյո՞ք հանձնաժողովը բացթողում չի ունեցել ժամանակին բացահայտելու նրա իրական ունեցվածքի չափը։

-Այստեղ խոսքը 2016 թվականի մասին է, այնինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին նոյեմբերին, հետևաբար սա մեր բացթողումը չէ։ Սակայն հանձնաժողովն ամենօրյա մեդիամոնիթորինգ է իրականացնում և խնդրահարույց տեղեկությունները դառնում են հանձնաժողովի համար քննարկման առարկա։
Արմեն Սարգսյանի մասով այս հրապարակումից առաջ էլի են եղել հրապարակումներ ոչ միայն նրա գույքի, այլև զբաղեցրած պաշտոնի հետ կապված և դրանք ուսումնասիրվել են հանձնաժողովում։ Այժմ համապատասխան գործընթացներ են տարվում, այս պահին կատարված հետազոտությունները վերլուծության փուլում են։ Այս հրապարակումը ևս կավելանա դրանց։

-Արմեն Սարգսյանը հայտարարում է, թե այդ ժամանակ կանխիկ միջոցները չէին հայտարարագրում։ Պատճառաբանությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

-Կանխկիկ-անկանխիկ տարանջատումն առաջին անգամ իրականացվեց հանձնաժողովի ձևավորումից հետո՝ հայտարարագրի ձևաչափի մեջ։ Նախկինում հայտարարագրում էին դրամական միջոցները ընդհանուր, չէր նշվում՝ կանխիկ է, թե անկանխիկ։ Օրենքով չի եղել տարանջատում, այսինքն՝ եթե պետք է հայտարարագրի դրամական միջոցները, ուրեմն պետք է հայտարարագրվի անձի ունեցած ամբողջը։ Հայտարարագրերի վերլուծության և ստուգման ժամանակ մենք նկատել ենք, որ նախորդ տարիներին բանկային հաշիվներում առկա գումարները չեն հայտարարագրվել, լրացվել են կանխիկ միջոցները, բայց դա ոչ թե օրենքի կարգավորման խնդիր է, այլ ավելի շատ՝ ընկալման։ Մենք ձևաչափի մեջ առանձնացրինք, որ ավելի հստակեցվի և հանրության համար հասկանալի լինեն անձի ֆինանսական միջոցները։

-Ի՞նչ մեխանիզմ կա ստուգելու պաշտոնյաների դրսի ունեցվածքն ու դրամական միջոցները։ Նույն օֆշորներում գումարներ են ներդնում, արտասահմանում փողեր ու գույք ունեն, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում հանձնաժողովը՝ նման դեպքերը բացահայտելու համար։

Հանձնաժողովն ունի բանկային գաղտնիք ստանալու լիազորություն՝ հայտարարագրի վերլուծության շրջանակներում։ Դա վերաբերում է, սակայն, ՀՀ տարածքում գործող բանկերին։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ակտիվներին, չեմ կարող ասել՝ ուժեղ գործիքակազմ ունի՞ հանձնաժողովը, թե ոչ։ Սա միայն մեր խնդիրը չէ, որովհետև արտասահմանյան բանկերին դիմելու և տեղեկատվություն ստանալու պրակտիկան իրավապահ մարմիններին է վերապահված։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք մեզ համար ևս նման հնարավորություններ բացահայտել։

Ռոզա Վարդանյան