Powr Trend կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները համակարգչի միջոցով հափշտակություն են կատարել․ Արցախի ոստիկանություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ս․Բեգլարյանը, վերանայելով ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ս․Գրիգորյանի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2022 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում «Powr Trend» կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները, նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով, դիտավորությամբ կատարել են հափշտակություն․ տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։

+79036560137, +79031379591, +442045714458, +79031377421, +442045715163, +442045716167, +79031379934, +79031383612, +79031384055, +37065489326, +37067011659, +37067092284, +44204517389, +79031383389, +79031384650, 077548510 հեռախոսահամարների և «Skype» միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել +37498623737 հեռախոսահամարի օգտատեր՝ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ս․Գրիգորյանի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ երաշխավորությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, Ս․Գրիգորյանից պահանջելով անձնական տվյալներ, վերջինիս համար նրանց կողմից https://prtrend.io կայքում բացված հաշին փոխանցելու և գործող կեղծ երաշխիքի պայմանի եղանակով համոզել են հաշիվը լիցքավորելու համար իրենց կողմից ներկայացրած՝ «Russia, Moscow Nikolaidi Irina Vladimirovna» տվյալներով յունիստրիմ բանկային համակարգով փոխանցել 500 ԱՄՆ դոլար /242500 դրամ/։

Այնուհետև իբր հաշվում առկա փոխանցված գումարով, առևտրային մասնագետ ներկայացած անձի ցուցումներով կատարել է գործարքներ, որի արդյունքում հաշվում իբր առկա գումարը նվազել է, այդ ամենից հետո կրկին նոր կեղծ երաշխիքի պայմանով, միասնական հանցավոր դիտավորությամբ, շարունակել են Ս․Գրիգորյանից պահանջել ևս 685 ԱՄՆ դոլար /334100 դրամ/ գումար բանկային քարտի միջոցով հաշիվը լիցքավորել, որը լիցքավորելուց հետո կրկին առևտրային մասնագետ ներկայացած անձի ցուցումներով կատարել է գործարքներ, ինչի արդյունքում՝ հաշվին իբր առկա ամբողջ գումարը զրոյացվել է, այն ինչ նշված գումարները՝ ընդհանուր 1185 ԱՄՆ դոլարին համարժեք 576600 ՀՀ դրամը, արդեն իսկ փոխանցվելուց հետո հափշտակվել էր «Powr Trend» կազմակերպության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից, ինչի հետևանքով Ս․Գրիգորյանին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունվել վարույթ։ Կատարվում է հետաքննություն: