Մինչ Ուկրաինան եռում է, մի՛ մոռացեք տարածաշրջանի մյուս մեծ հակամարտության մասին

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

EU Observer առցանց պարբերականում հրապարակվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի հեղինակած հոդվածը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։

Հեղինակը հոդվածում անդրադառնում է պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումներին, տարածաշրջանում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու Եվրամիության դերակատարության ակտիվացման անհրաժեշտությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքների երաշխավորման ու երկարաժամկետ խաղաղության ապահովման տեսանկյունից։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որի հետևանքով  հազարավոր զոհեր եղան, ավարտին չհասցրեց տարածաշրջանում ամենաերկար տևող հակամարտությունը:

2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված՝ ռազմական ակտիվ գործողությունները հիմնականում դադարել են:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  միջև տեղի ունեցած երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են Եվրոպական միության (ԵՄ) միջնորդությամբ, համեստ արդյունքներ են տվել:

Իրավիճակը, սակայն, հեռու է խաղաղությունից: Ի հավելումն զինված խոշոր ընդհարումների, որոնց վկան դարձանք 2021թ. նոյեմբերի 16-ին և 2022թ. հունվարի 12-ին, շարունակում ենք նաև բազմաթիվ տեղային ընդհարումների ականատեսը լինել:

44-օրյա պատերազմը էապես փոխել է աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում: Նախ` Թուրքիայի ակտիվ դերակատարությունը հակամարտության ընթացքում և Ադրբեջանին տրամադրած աջակցությունը, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ հավաքագրելու միջոցով, էապես մեծացրել է Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում:

Երկրորդ, ԼՂ հակամարտության կարգավորման ինստիտուցիոնալ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն անտեսվել է: Սեփական հաղթանակից ոգևորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարում է, որ հակամարությունն ավարտված է, և հրաժարվում է Մինսկի խմբի հետ հետագա համագործակցությունից:

Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ տեղի կունենա ԼՂ հայ բնակչության հետ, երբ մոտ չորս տարի անց ավարտվի ռուս խաղաղապահների առաքելությունը: Նկատի ունենալով պատերազմի ընթացքում փաստագրված վայրագությունները, Ադրբեջանում պետականորեն հովանավորվող հայատյացությունը և հետպատերազմյան միջադեպերը, որոնց թիրախում հայազգի բնակչությունն է` առկա է ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների իրական վտանգ:

Պատերազմի լրջագույն հետևանքներից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո սահմանների փոփոխությունն է:

Զինված ուժերի միջև շփման գիծն այնքան է մոտեցել, որ որոշ վայրերում այն ընդամենը քանի հարյուր մետր է: Այս իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել տեղական համայնքների իրավունքների և կենսագոյության վրա: Դեպքեր են եղել, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներին գերեվարել են, այրել են նրանց մշակած դաշտերը, գողացել են նրանց անասունները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած վերջին երեք հանդիպումները, որոնցից երկուսը եղել են ԵՄ միջնորդությամբ, համեստ արդյունք են տվել:

Այս հանդիպումների արդյունքներից մեկը սահմանային ընդհարումները կանխելու համար ուղիղ կապն է երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև:

Երկու պետությունները նաև համաձայնել են քայլել ձեռնարկել երկաթուղային հաղորդակցությունն ապաշրջափակելու ուղղությամբ: Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ սահմանազատման հարցը, շարունակում է մնալ չլուծված: Ռուսաստանն առաջարկել է իր գլխավորությամբ հանձնաժողով ստեղծել, սակայն առաջընթաց դեռևս չկա:

Ուկրաինայի պայթունավտանգ իրավիճակը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ Կովկասի համար` ընդհուպ մինչև նոր հակամարտության սկիզբ: Չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի միջև անձնական բարեկամության` Ռուսաստանին ավելի ու ավելի է անհանգստացնում Թուրքիայի դիրքորոշումը՝ Ղրիմի և Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հարցերում:

Վերջերս լարվածության որոշ դեպքեր են եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, մասնավորապես` ԼՂ-ում ռուսական խաղաղապահների առաքելության շուրջ:  Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախկին գործողությունները չեն արժանացել համապատասխան դատապարտման, վերջիններս կրկին հակված են լինելու ուժ գործադրելու։

Այս իրավիճակում անհրաժեշտ է ԵՄ-ի ավելի մեծ մասնակցություն, մասնավորապես՝ հետևյալ երեք ոլորտներում:

Վերադարձը Մինսկի խմբին

Չափազանց կարևոր է ստիպել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ ու ռազմատենչ մոտեցումից և վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Պետք է նաև լինի հստակ ազդակ, որ ուժի կիրառումն անընդունելի տարբերակ է և հանգեցնելու է համարժեք հետևանքների: Ստատուս քվոն արմատապես փոխվել է և այլևս հնարավոր չէ երկու կողմերին համարել հակամարտության հավասար կողմեր, քանի որ Հայաստանը ենթարկվում է ագրեսիայի:

Երկրորդ` ԵՄ-ը կարող է պարտադրել սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելություն և աջակցել դրա իրականացմանը: ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելությունը մի գործիք է, որը ԵՄ-ը գործարկել է նմանօրինակ իրավիճակներում, և այն կարող է մեծ նշանակություն ունենալ տեղում իրավիճակը կայունացնելու հարցում:

Նման առաքելությունը կարող է հնարավոր դարձնել ապառազմականացված գոտու ձևավորումը, ինչը նպաստավոր միջավայր կստեղծի սահմանազատման գործընթացի համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ ԵՄ-ը հնարավորինս հրատապ առաջ մղի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը իդեալական տարբերակում պետք է իրականացվի ԵԱՀԿ հովանու տակ:

Ի վերջո, շատ կարևոր է վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ և բարձրացնել Ադրբեջանում պետական հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքի խնդիրը:

Թեև բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է վերջիններիս  պահել գերության մեջ:

Ավելի վաղ այս ամիս Ադրբեջանը հայտարարել է հայկական ժառանգության հետքերը, այդ թվում` հայկական եկեղեցիներից արձանագրությունները ջնջելու ծրագրերի մասին, ինչն արժանացել էր բուռն  բողոքի ալիքի: Իրավիճակը պահանջում է ավելի կտրուկ միջոցներ, այդ թվում` առանձին թիրախային պատժամիջոցների կիրառում, ինչպես նաև օգնության տրամադրման նախապայմանների սահմանում, մասնավորապես՝ հաշվի առնելով ԵՄ-ի վերջերս սահմանած 2 միլիարդ եվրո օգնության փաթեթը:

ԵՄ-ն ունի իրավիճակը փոխելու գործիքներ․ այժմ անհրաժեշտ է կամք դրսևորել:

 

Դավիթ Ամիրյան