Շիրակցի 62 գերիներից 32-ը վերադարձել է․ մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրեց Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանը, որը վերանորոգվել է վերջերս սուբվենցիոն ծրագրով։ Պետական բյուջեից ծախսվել է 9 մլն 840.9 հազ դրամ, համայնքային բյուջեից՝ 10 մլն 923.1 հազար դրամ:
Նազելի Բաղդասարյանը նախ հայտնեց, որ ասուլիսի վայրի ընտրությունն ինքնանպատակ չէ, հարկավոր է ապակենտրոնացնել, իրադարձությունները դուրս բերել մարզկենտրոն Գյումրիից։ Ըստ նրա, այսուհետ որպես միջոցառումների և իրադարձությունների վայր կընտրվեն նաև մարզի մյուս համայնքները։
Մարզպետն իր ասուլիսում խոսեց Շիրակի մարզի մի շարք խնդիրներից՝ գյուղատնտեսությունից, թափառող շներից, ներդրումներից, սուբվենցիոն ծրագրերից։
Նա ասաց, որ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելիս մտորումների մեջ էր՝ արդյո՞ք կկարողանար օրենսդիրից գործադիր տեղափոխումը սահուն իրականացնել, քանի որ իրեն մշտապես պատկերացրել է օրենսդիրր դաշտում։ Ըստ Նազելի Բաղադասարյանի՝ իր համար բավական բարդ շրջան էր․ կտրուկ անցումային գործընթացները զուգորդվեցին նաև ընտրությունների փուլով, հետընտրական զարգացումներով և մի շարք խնդիրներով, որոնք առանցքային են Շիրակի մարզում։«Խնդիրներ իրապես շատ ունենք, Շիրակի մարզը շարունակում է մնալ տնտեսապես ամենախոցելի մարզը՝ գործազրկության բարձր շեմով, բայց աղքատությունը և տնտեսական խնդիրները, որոնք առկա են մեր մարզում, ես վստահ եմ, որ հաղթահարելի են։
Այս կարճ ժամանակահատվածում գործընթացները, որոնց մեկնարկ են տվել, շարունակական պետք է լինեն։
Խոսելով մեր մարզի խնդիրների մասին՝ չեմ կարող չառանձնացնել մեկը՝ մեր մարզից գերեվարված տղաների խնդիրը։ Անկեղծ ասած իմ փոքրիկ ուշացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, պայմանավորված էր նրանով, որ անգամ հարյուր օրվա ամփոփումից առաջ ես իմ պարտքը համարեցի մեկ անգամ լսել ծնողներին և նոր գալ ։
Գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ ամեն օր ժամը 12-ին հարազատները հավաքվում են Շիրակի մարզպետարանում։ Այս պահի դրությամբ հաստատված գերիների ցանկից 62-ից 32-ը վերադարձել է։
30-ը գտնվում է Ադրբեջանում, գործընթացները շարունակվում են։ Պետք է նշեմ, որ մեր հաստատված գերիների հետ հարազատները ունեն նամակագրական կապ, խոսակցական և երբեմն՝ տեսանյութերով, որոնք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով են իրականացվում, և մենք լիահույս ենք, ջանք ու եռանք չենք խնայում, որպեսզի օր առաջ տղաները վերադառնան տուն», – ասաց մարզպետը։
Նազելի Բաղդասարյանը մարզի խնդիրներից առաջնայինը համարեց գործազրկությունը։ Ըստ նրա, ամեն ինչ պիտի անել մարզը ներդրումների առումով գրավիչ դարձնելու համար։
Նա խոսեց նաև սուբվենցիոն ծրագրերից, տեղեկացրեց, որ Շիրակի մարզից 44 հայտ են ներկայացրել, որից 5-ը Գյումրի քաղաքից է, մնացած 39-ը գյուղական համայնքներից։

Արմիկ Մովսիսյան

Մանրամասները՝ տեսանյութում: