Գարեգին Բ-ն կոչ է արել պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը

Լուրեր

24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կոչով դիմել է ժողովրդին: 

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:

Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:

Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում:

 
 Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն:

Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:  

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11)»: