«Հայերը կոլեկտիվիստ են». ապոլիտիկ զրույց Վաչե Գաբրիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ն սկսում է նոր հաղորդաշար, որը կոչվում է A-politic: Անվանումը հուշում է, որ քննարկվող թեմաների շրջանակում չեն լինի այսրոպեական քաղաքական պայքարը և դրա հետ կապված հարցերը: Որքան էլ կարևոր ու հետաքրքիր լինեն ընթացիկ քաղաքական թեմաները, նույնքան անհրաժեշտ է խոսակցությունը սկզբունքների, արժեքների, հեռանկարների մասին՝ խոսակցություն, որը կօգնի հասարակությանը հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է շարժվի մեր պետությունը:

Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը։ Առաջին թողարկման հյուրն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը: Թեման՝ տնտեսության վրա մշակութային բաղադրիչների ազդեցությունն է: Ըստ փորձագետի՝ տնտեսական իրավիճակը ամենուր, այդ թվում՝ Հայաստանում, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև հարաբերությունների, աշխատանքի, արտադրության, ինչպես նաև վարչական մշակույթով: Դա էլ, իր հերթին, սերտ առնչություն ունի տվյալ ազգի անցած պատմական ուղու հետ: Հայաստանի դեպքում վճռորոշ գործոններ են խոհրդային շրջանը և դրան հաջորդած բարեփոխումների ընթացքը: 

Ըստ հաղորդման հյուրի՝ թեև տնտեսագիտական առումով 1990-ականների սկզբին սխալներ եղել են, սակայն քաղաքական տեսակետից այդ ընթացքին այլընտրանք չկար: Ի հեճուկս տարածված պատկերացման՝ Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ հայաստանցիներն ավելի շուտ հակված են կոլեկտիվիզմին, քան ինդիվիդուալիզմին, քանի որ վերջինս ենթադրում է պատասխանատվության բարձր աստիճան: 

Մանրամասները՝ տեսանյութում։