ԱԱԾ-ն 20 հոգու մեղադրում է պետական դավաճանության համար. մեղավորների բացահայտո՞ւմ, թե՞ նշանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
Բոլորը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է պետական դավաճանություն կատարած 14 անձի: Ենթադրյալ դավաճանները ցնցող մանրամասներ են պատմում իրենց և թշնամական պետության հատուկ ծառայությունների գործարքների մասին: ԱԱԾ-ի տեսախցիկների առաջ նրանք խոստովանում են՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն Ադրբեջանին վաճառել են հարյուր հազար դրամից էլ քիչ գումարով:

Հարցաքննված զինծառայողներից մեկը նշել է՝ իր կողմից ճշգրիտ տեղեկությունները փոխանցելուց հետո նշյալ տարածքները հրետակոծվել են ադրբեջանական ԱԹՍ-ներով, հայկական կողմը զոհեր է ունեցել, սակայն խոստացված 15 հազար ռուբլին իրեն չի փոխանցվել:

ԱԱԾ-ից հայտնում են, որ պետական դավաճանություն կատարելու գործով անցնում է նախկին և ներկա 20 զինծառայող: Նրանց հետ թշնամական պետությունից կապ են հաստատել հիմնականում Ֆեյսբուք սոցիալական ցանցով՝ իգական սեռի պրոֆիլներով, ներկայանալով որպես հայուհիներ:

Թե զինծառայողներն ինչ պաշտոններ են զբաղեցրել, ԱԱԾ-ն չի բացահայտում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը սա կարևոր հանգամանք է համարում:

Իշխանական թևից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ այս դավաճանական դեպքերը ևս նպաստել են Հայաստանի պարտությանը: Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, նման պնդումներում իշխանության պատասխանատվությունը նվազեցնելու միտում է տեսնում։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի ենթադրյալ դավաճան զինծառայողները պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն են տվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, տեխնիկայի, թվաքանակի մասին և քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալ հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։ Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում այն, որ ԱԱԾ-ն այս ամենը չի բացահայտել պետական դավաճանության սկզբնական փուլում:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին դավաճանական աղմկահարույց դեպքի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա գրառման՝ անհայտ անձինք առաջնագծում հայտարարել են, որ Փաշինյանը հողերը ծախել է և պատերազմել պետք չէ: Մինչ օրս, սակայն, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ զարգացումներ չկան: Միայն վարչապետի գրառումից հետո ԱԱԾ-ն հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է մեկ քաղաքացի: Սակայն ենթադրվում է, որ մեկ անձը չէր կարող ամբողջ ռազմաճակատում հայտնել, որ Արցախի հողերը ծախված են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան