«Համայնքներ» բառը փոխարինել «բնակավայրեր» բառով. վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին որոշումը

Լուրեր

28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
Բոլորը

Ապրիլի 19-ին կկայանա խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարության առաջին նիստը, որը կվարի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական հանրապետության կառավարության որոշումները, ինչպես երևում է օրակարգից, ոչնչով չեն տարբերվում կիսանախագահական Հայաստանում կայացրած որոշումներից: Իսկ այդ որոշումներից մեկն իսկապես ուշագրավ է: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» թիվ 30-Ն որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում և 1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում, Սերժ Սարգսյանը կորոշի «համայնքներ» բառը փոխարինել «բնակավայրեր» բառով` համապատասխան հոլովաձևերով:

Ինչպե՞ս է հիմնավորում կառավարությունը. «Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկն է»: Նախագիծը մշակել է ֆինանսների նախարարությունը, բառը փոխելու առաջարկն արել է պետեկամուտների կոմիտեն: Նաև առաջարկել է, որ որոշումն ուժի մեջ մտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Այսինքն, Հայաստանում հետին թվով, համայնքը դառնում է բնակավայր: Բայց քանի որ խորհրդարանական երկրում ենք ապրում, ուրեմն այս որոշումը պետք է որ խորհրդարանը ևս քննարկման առարկա դարձներ: Ու դարձրել է:

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» որոշումը ընդունվելուց՝ 2014 թվականից ի վեր երեք փոփոխությունների է ենթարկվել, որոնցից մեկով վերնագրից և ամբողջ տեքստից հանվել է «գյուղական» բառը, մյուսով՝ վերնագրում և օրենքի ամբողջ տեքստում «համայնքներ» բառը փոխարինվել է «բնակավայրեր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով: Վերջին թիթեռը, փաստորեն, նկարեց կառավարությունը: Միայն թե «գյուղ» բառը «համայնք» բառով փոխարինելուց հետո էլ գյուղացին մնաց գյուղացի: Այս որոշմամբ ևս ոչինչ չի փոխվելու «համայնքացու» կամ ինչպես կառավարությունն է հուշում՝ «բնակավայրեցու» չարքաշ կյանքում:

Սևակ Հակոբյան