Կալանավորում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու մեղադրանքով

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Հավելենք, որ 2022թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում իրացվել է թմրամիջոց։

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, իսկ երբ իրավապահները փորձել են ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները, ավտոմեքենայի ուղևորը և վարորդը, չենթարկվելով նրանց օրինական պահանջների, դիմել են փախուստի, սակայն իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարորդը բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է պայուսակ՝ 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներով, ծալովի դանակով, սպիտակ բյուրեղանման և շագանակագույն զանգվածներով երկու փաթեթով, ինչպես նաև` դրամապանակ և զենք՝ փամփշտատուփում առկա 6 հատ փամփուշտներով, իսկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում՝ շագանակագույն զանգվածով ևս երեք փաթեթ։

Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացության համաձայն հիշյալ զենքը գործարանային արտադրության TT տեսակի 7,62 տրամաչափի БМ 2374 համարի ակոսափող ատրճանակ է, որը պիտանի է կրակոցներ կատարելու համար, 6,33 գրամ քաշով սպիտակավուն բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ 191․8 գրամ քաշով շագանակագույն փոշենման զանգվածը՝ «հերոին» տեսակի թմրամիջոցներ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում վարորդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի փամփուշտներ, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում` 1382 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված, դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ փաթեթներ՝ 31.73 գրամ, 1.34 գրամ, 1.21 գրամ և 1.25 գրամ քաշերով, 1 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, բջջային հեռախոս և էլեկտրոնային կշեռք, որոնք ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև փախուստի դիմած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է. այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: