Թուրքիայում երիտասարդների ավելի քան 70 տոկոսը ցանկանում է արտերկրում ապրել․ հարցում

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Գերմանական Konrad-Adenauer-Stiftung (KAS) հիմնադրամի նոր հետազոտության համաձայն՝ Թուրքիայի 18-25 տարեկան բնակչության ավելի քան 70 տոկոսը հայտարարել է, որ հնարավորություն դեպքում կնախընտրեր ապրել արտերկրում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցումը հիմնված է թուրքական 28 նահանգում 3,200 երիտասարդի հետ անձնական հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են 2021 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Հարցվածների 62,8 տոկոսն ասել է, որ չի կարող տեսնել «լավ ապագա» երկրի համար, մինչդեռ 35,2 տոկոսն ասել է, որ «միանգամայն անհույս» է Թուրքիայի դեպքում։

Այս հարցումը տեղի է ունենում Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը ստիպել է քաղաքացիներին բախվել երկրում վերջին գրեթե երկու տասնամյակի ամենաբարձր գնաճի հետ: Հարցվածների ավելի քան 82,9 տոկոսն ասել է, որ եկամուտներն ու հարստությունը երկրում անհավասար են բաշխվում։ Մասնակիցների 25,8 տոկոսն էլ ասել է, որ «դժբախտ կյանք» ունի, մինչդեռ 55,2 տոկոսն ասել է, որ «ո՛չ երջանիկ է, ո՛չ դժգոհ»։ 

Խոսելով Թուրքիայի կառավարության մասին՝ հարցվածների 62,5 տոկոսն ասել է, որ դժգոհ է Թուրքիայում կառավարումից, մինչդեռ 5,9 տոկոսը նշել է, որ գոհ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունից։

Հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե համընդհանուր ընտրություններ անցկացվեին 2021 թվականի մայիսից սեպտեմբեր, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է աջակցության առյուծի բաժինը՝ 23,9 տոկոս, որին հաջորդում է ընդդիմադիր աջ կենտրոնամետ «Լավ» կուսակցությունը՝ 4,9 տոկոս, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 4,7 տոկոսը, իսկ ԱԶԿ-ի ծայրահեղ աջ դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացել է 4,4 տոկոս։ 

Հարվածների 44,7 տոկոսը չի պատասխանել ընտրության հարցին՝ պատճառաբանելով, որ իրենք կա՛մ «չեն կողմնորոշվել», «չեն քվեարկելու», կա՛մ «չեն ցանկանում պատասխանել հարցին»։

Էմմա Չոբանյան