Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը կբռնագանձվի՞. դատախազությունը 94 ապօրինի գույք է հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոնումենտի բարձունքում գտնվող թաղամասում Երևանի ամենաթանկարժեք և շքեղ առանձնատներն են: Առանձին դեպքերում մինչև մեկ միլիոն դոլար արժողությամբ առանձնատների սեփականատերերի թվում են նախկին իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքի անդամները: Մշտապես հարց է հնչել, թե ինչպես են կես միլիոն դրամի շեմը չգերազանցող աշխատավարձով նախարարները կամ պատգամավորներն այսպիսի շքեղ տների տեր դարձել: Ակնկալվում է, որ այս հարցի պատասխանը տրվելու է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման շրջանակում: Իրավապահները բացահայտել են ենթադրյալ ապօրինի ծագման 94 անշարժ գույք, որոնց ցանկում նաև այստեղ գտնվող մի քանի առանձնատներ են:

Այսօր հայտնի դարձավ, որ կալանք է դրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքերի վրա։ Թեև Դատախազությունը չի հստակեցնում, թե կոնկրետ ո՞ր գույքերն են այդ ցանկում, այնուհանդերձ, Մոնումենտի բարձունքում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող շքեղ առանձնատունն առավել աչքի ընկնողներից և խնդրահարույցներից է։ Դրա ձեռքբերման և փաստաթղթավորման հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնվել է դեռ տարիներ առաջ։ Այսօր Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլին, ուժի մեջ մտել՝ նույն տարվա սեպտեմբերից:

2021 թվականին Գլխավոր դատախազության իրականացրած 14 ուսումնասիրություններով, բացի 94 անշարժ գույքը, բացահայտվել է նաև անօրինական ծագման 23 շարժական գույք, շուրջ 28 միլիարդ դրամ և 23 ընկերությունում մասնակցություններ: Դատարան գույքի բռնագանձման երեք հայց է ներկայացվել:

Միջազգային տնտեսական իրավաբան Արայիկ Պապյանը Դատախազության ներկայացրած ցուցանիշը բավարար է համարում: Իսկ ահա փաստաբան Տիգրան Եգորյանի համար Դատախազության կատարած աշխատանքը տպավորիչ չէ:

Արայիկ Պապյանը նկատում է՝ գույքի և դրամական միջոցների ապօրինի ձեռքբերման մեխանիզմների բացահայտումը ժամանակատար գործընթաց է:

Տիգրան Եգորյանն էլ, մատնանշելով դատական համակարգում առկա խնդիրները, կարևորում է այն, թե ապօրինի ծագման գույքերի բռնագանձման գործերը որ դատավորներն են քննելու: Ըստ նրա՝ գործերը դատարաններում հաջողության չեն հասնում նաև դատախազների անփույթ աշխատանքի պատճառով:

Այս պահին դատարանում կա ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց: Դրանցից մեկով բռնագանձման է ենթակա շուրջ 6 միլիարդ դրամ, իսկ մյուսով 25 գույք, որոնց միջին արժեքը կազմում է 13 միլիարդ դրամից ավելի: Երրորդ հայցի հետ կապված Դատախազությունը դեռ մանրամասներ չի հայտնում:

Նշենք, որ վարույթ ընդունված հայցերից մեկով բռնագանձման են ենթակա Արամ Վարդանյանի կամ հանրությանն առավել հայտնի «Վստրեչի Ապերի» գույքերը: Դատախազությունն անօրինական է համարում Վարդանյանի՝ Երևանում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները՝ 871 մլն դրամ արժեքով և ավելի քան 700 միլիոն դրամական միջոցները:

Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակում ուսումնասիրվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա երեխաների, Սերժ Սարգսյանի եղբայրների երեխաների, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանի, պաշտպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի գույքերի ձեռքբերման օրինականությունը։

Վերջինը, ի դեպ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների թվում է, որոնք դիմել են ՍԴ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար: Դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան