Քոչարյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում․ գործով վկա է Վարդան Օսկանյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
24.03.2026 | 20:00
Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունն այսօր մտավ դատաքննության փուլ։ Գրեթե մեկ տարի պաշտպանական կողմը տարաբնույթ միջնորդություններ էր ներկայացնում և գործն այդպես էլ չէր հասնում մեղադրական եզրակացության հրապարակմանը։ Այսօր դատախազությունը վերջապես կարողացավ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Գործով առաջին անգամ ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն շոշափվեց՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ գործարար Սիլվա Համբարձումյանն Օսկանյանից տեղեկացել է, որ պաշտոնյաներն ընդունել են կաշառքի առաջարկը։ Ընդ որում, պաշտոնյան հայտնել է, որ գումարը ստանալու համար նրանց անունից պետք է ներկայանա Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանեց՝ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը նախատեսում է պատասխանատվություն՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Նախկին նախագահի համար, սակայն, մեղադրանքն անհասկանալի էր։

Չորս ժամ տևած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հայտարարում էր, թե իր համար մեղադրանքի էությունը պարզ չէ։ Պաշտպանական կողմը միացավ իր վստահորդին՝ մեղադրանքը ոչ միայն պարզ չէ, այլև անհասկանալի է։

Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը բոյկոտեցին նիստն ու հեռացան դահլիճից։ Դատարանը ևս հեռացավ, սակայն խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու։ Դատական նիստը հետաձգվեց։

1998-2008 թվականներին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, փաստացի, ըստ մեղադրական եզրակացության, միջնորդի դեր է ունեցել Սիլվա Համբարձումյանի և բարձրաստիճան պաշտոնյանների միջև։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ չցանկացավ մանրամասներ հրապարակել այն մասին, թե ինչպես ստացվեց, որ Օսկանյանի մասնակցությունը գործին միայն այսօր հանրայնացվեց։

Մինչդեռ, նախկին նախագահի պաշտպան Խուդոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց։ Նրա պնդմամբ՝ նախկին արտգործնախարարն իրականում հերքել է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը։

Մինչ դատավարական կողմերը հակասական մեկնաբանություններ են տալիս Օսկանյանի մասով գործին ներգրավվելու մասով, Factor TV-ն փորձեց կապ հաստատել նախկին արտգործնախարարի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան