Սա խրամատ էր, որն ընդդիմությունը լքեց. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Բոլորը

«Ընդդիմությունը կարող էր ներկայացնել հրավիրյալների ցանկ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«Ամեն անգամ, երբ ընդդիմությունը գոռում է, թե վարչապետի հետ չեն կարողանում դիսկուրս ունենալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ իրենք հնարավորություն ունեին՝ հենց առաջին հրավիրյլալը լիներ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, հարցաքննեին վարչապետին։ Ի՞նչ լիազորությունների մասին են խոսում։

Խոսում են օբյեկտիվությունից։ Այս հանձնաժողովի օբյեկտիվության երաշխիքներից մեկն իշխանության ու ընդդիմության անդամների թվային հարաբերակցությունն է՝ 4 ու 3։ Բա եթե օբյեկտիվությունից եք խոսում, ո՞ւր եք, եկեք ապահովեք այդ օբյեկտիվությունը։

Ասեմ ավելին՝ իրենք փող են ստանում պետությունից, սա իրենց աշխատանքային պարտավորվածությունն է, որ գային մասնակցեին հանձնաժողովի նիստին։ Սա էլ խրամատ է, որն իրենք լքեցին»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: