Հաջորդ քայլը կարող է մանկասայլակներից նորածիններին բերման ենթարկելը լինել․ Նարինե Թուխիկյան

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Factor.am-ը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժման կողմից այս օրերին ծավալվող զարգացումների շուրջ զրուցել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ։ Նա շեշտել է, որ սա իր ապագայի մասին մտածող, գիտակից երիտասարդության շարժում է։

-Տիկին Թուխիկյան, ի՞նչ տպավորություն ունեք շարժման ընթացքից։

-Ես կասեմ, որ սա երիտասարդության շարժումն է, իսկ եթե երիտասարդությունը մտածում է իր ապագայի մասին, ուրեմն Հայաստանի մասին էլ է մտածում։ Սա Նիկոլի, Պողոսի, Պետրոսի քայլը չէ, սա ամեն մեկի քայլն է։ Պետք է հարգել այդ քայլը։

-Նկատի ունեք՝ պետք չէ՞ լիդերների առումով անհատականացնել պայքարը։

-Իհարկե, ոչ, ընդհանրապես չի կարելի։ Պետք է նաև ասեմ, որ եթե երիտասարդությունն անում է իր քայլը և վստահ եմ, որ դեռ կանի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճիշտ տեխնոլոգիաներ է կիրառել։ Փաստացի նայենք՝ ինչ է կատարվում ոչ միայն Երևանում, այլև արդեն Հայաստանում։ Այսօր երիտասարդներն են մեր երկրի տերը՝ խելացի, կուռ տրամաբանությամբ, ազնիվ։ Ինչպես հնարավոր չէ կասեցնել օդի շարժը, այնպես էլ՝ նրանց։ Այս երիտասարդները կապ չունեն ճահիճի հետ, նրանք կուսակցական չեն, այլ ազգային, մարդկային, համամարդկային արժեքներ դավանող երիտասարդներ։ Նրանց ո՞նց է հնարավոր կապանքների մեջ դնել։ Աշխարհի շարժիչ ուժը բռնությունը չէ։ Բռնության դիմում են թուլությունից և անզորությունից։ Այն, որ ոստիկաններն անչափահասների են բերման ենթարկում, ուղղակի ծիծաղելի է։ Բացի այդ՝ նրանց ավելի երկար են պահում, քան թույլատրված է օրենքով։ Սա արդեն բռնատիրական ոճ է։ Հաջորդ քայլը կարող է մանկասայլակներից նորածիններին բերման ենթարկելը լինել։

-Տիկին Թուխիկյան, իսկ Դուք մասնակցո՞ւմ եք ցույցին, ներկայանու՞մ եք հավաքներին։

-Այո, գնում եմ, ի դեպ, սկսեցի գնալ այն պահից ի վեր, երբ ոստիկանությունը բռնություն գործադրեց պայթուցիկների կիրառման օրը։ Ես գնում եմ, որովհետև իմ ընտանիքն այնտեղ է, մեր թանգարանի այցելուներն այնտեղ են։

Աննա Բաբաջանյան