ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ադրբեջանում այսօր կա գորգերի երեք պետական թանգարան, մենք չունենա՞նք գոնե մեկը. Ռուզան Սարյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

«Մեր թանգարանը տարին շատ լավ սկսեց` մեծ թվով այցելուներ ունեցանք, իսկ հետո մտցվեցին QR կոդերի հետ կապված սահմանափակումները, և դա մեզ շատ խանգարեցին, կարծում եմ` որոշումն արդարացված չէ: Արդյունքում զբոսաշրջիկների այցելությունները չկրճատվեցին, փոխարենը սահմանափակումները վատ անդրադարձան մեր հայրենակիցների այցելությունների վրա»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը` անդրադառնալով հունվարից մշակութային օջախներ մուտք գործելու հետ կապված սահմանափակումներին: Նրա խոսքով` մի կողմից թանգարանները պետությունից ստանում են դոտացիա, ըստ որի՝ պետք է կարողանալ ապահովել տարեկան 30 հազար այցելություն, մյուս կողմից նույն այդ կառույցները հայտնվում են առաջնային թիրախում:

Ռուզան Սարյանն անդրադառնում է նաև մեր մշակութային խնդիրներին, այդ ոլորտում գիտական բանավեճերի պակասին. «Ադրբեջանն այսօր բացահայտ կերպով ուզում է ջնջել մեր մշակութային ներկայությունը գրավյալ տարածքներից, իսկ մենք ուշանում ենք աղմուկ բարձրացնելու, գիտական բանավեճեր ծավալելու հարցում: Այն սկզբունքայնությունը, որ դրսևորում է Ադրբեջանը, մենք չունենք: Վերջերս, օրինակ, քննարկվում էր Հայաստանում գորգերի թանգարան բացելու հարցը, որը հետին պլան մղվեց: Ադրբեջանում այսօր կա գորգերի երեք պետական թանգարան, մենք չունենա՞նք մեկ լծակ` որպես հակակշիռ: Գորգերի թանգարանի ստեղծման հարցը նույնիսկ չպետք է քննարկվեր, դա պետք է ստեղծվեր օր առաջ»:

Սարյանի թոռնուհին խոսում է նաև այսօրվա մտավորականների ոչ միասնական լինելու մասին. «1920-ականներին, երբ մեր երկիրը դժվարին օրեր էր ապրում, մտավորականները, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքն արտերկրում, եկան միավորվելու գաղափարի շուրջ, ապրելու այնպիսի մի Երևանում, որն անգամ դժվար էր քաղաք կոչել: 18 տարվա ընթացքում մենք կարողացանք վերածնվել: Իսկ այսօր մենք զբաղված ենք իրար միս ուտելով. շատ մանրացանք: Այսօր չունենք այնպիսի խոշոր գործիչներ, որոնք իրենց հետևից մի ամբողջ ոլորտ կարող են տանել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան