Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ կիրառված բռնությունը

Լուրեր

28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել` դատապարտելով factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ կիրառված բռնությունը:

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արևիկ Սահակյանի վկայությամբ, որևէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։ 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահներից պահանջում է պարզել և պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։ Ժուռնալիստների միությունը դատապարտում է նաև իրավապահ մարմինների անգործությունը՝ Ոստիկանությունից պահանջելով ծառայողական հետաքննություն իրականացնել և պարզել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու ընթացքում ոստիկանների դրսևորած ոչ համարժեք վարքագծի պատճառները և պատասխանատվության ենթարկել անգործություն ցուցաբերած ոստիկաններին։

Այս օրերին Հայաստանը գտնվում է դրամատիկ իրադարձությունների հորձանուտում, որի առաջին գծում իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներն են։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու հնարավորությունը։