Մեծ պատերազմի՛ն պիտի ՀՀ-ն պատրաստվի․ դեպի ռազմական գործողություններ են գնում պրոցեսները․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն է.

–Պարո՛ն Արզումանյան, ռուսական բանակը խոշոր զորավարժություններ սկսեց Հարավային ռազմական շրջանում և Բելառուսում, Միջերկրական և Սև ծովերում նույնպես սկսելու են զորավարժություններ։ Ռուսաստանի հարավում զորավարժություններ են անցկացվում ութ շրջանի 15 զորավարժարանում, նաև՝ Ղրիմում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Հունիսի 20-ից արդեն չորս նավատորմ զորավարժություններ է իրականացնում՝ 140 նավի, ավելի քան 10 հազար զինվորականի ներգրավմամբ։ Ուկրաինան էլ փետրվարի 10-ից 20-ն է սկսում զորավարժություններ՝ ռուսական հնարավոր հարձակմանը պատրաստվելով։ Ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր։

 

-Մի քիչ պարադոքսալ է, բայց այսօր մեկ մարդ միայն գիտի՝ կլինի՞ պատերազմ, թե՝ չէ։ Բախումները աշխարհաքաղաքական մեծ կենտրոնների՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև են Ուկրաինայի հարցի շուրջ։ Բայց այսօր հարցը կախված է մեկ անձնավորության հետ՝ ի՞նչ կորոշի Պուտինը։ Մի քիչ պարադոքսալ է, բայց աշխարհի ու բոլորի ապագան այսօր կախված է մեկ մարդու կամքից և որոշումից։ Սա նշանակում է, որ վիճակը ճիշտ չի կառուցված։  

-Երբ մեկ անձ է որոշում գլոբալ անվտանգության ինչ-որ շարժ, դրան հետևում են նաև կայսրությունների փլուզումներ։ Համաշխարհային պատմությունը դա է ցույց տալիս՝ մեկ անձի սխալ որոշումը կարող է արժենալ մի ամբողջ պետություն։ Պուտինի դեպքում էլ է այդպես։

-Այո, որովհետև անձը մնում է անձ, որն ունի հոգեբանական և ուրիշ մոտիվներ։ Մարդու բնույթն է այդպիսին, որ կարող է սխալ թույլ տալ, այդ ժամանակ ստացվում է՝ կայսրության ապագան կախված է մեկ մարդուց։ Դա վտանգավոր է հենց Ռուսաստանի համար։ Մենք տեսել ենք՝ Ռուսաստանը փլուզվում է այդպիսի իրավիճակներում, երբ անձնավորությունները ոչ ճիշտ են գործում։ Ռուսական կայսրությունը Նիկոլայ երկրորդի ժամանակ է տապալվել, հետո տեսանք՝ եկավ Իոսիֆը, պրոբլեմներ սկսեցին։ Գորբաչովի անձնական մոտեցումը բերեց Ռուսաստանի փլուզման։ Հիմա Պուտինն է խաղում շատ վտանգավոր խաղ, որից նորմալ ելք իր համար չեմ տեսնում։ 

-Վտանգավոր խաղի մեջ է Վլադիմիր Պուտինը, որն ինքը պարտադրվա՞ծ է խաղալ, հաշվի առնելով, որ ՌԴ-ն հակադրության քաղաքականություն է վարում Արևմուտքի դեմ։ Այն, որ պատերազմը որևէ մեկին ձեռնտու չէ կողմերից, դա ակնհայտ է, կա՞ն եզրեր համաձայնության գալու։

-Այստեղ պրոբլեմ կա․ դու սկսում ես քո գործողությունները, բայց այն ունենում է իր կանոնները, և ստիպված ես արդեն այդ կանոններով շարժվել։ Պուտինն սկսեց մի խաղ, ուր ինքն ուներ նպատակներ, որոնց չկարողացավ հասնել ինքը, և սկսվել է մի խաղ, որի կանոններով ստիպված է ինքը շարժվել։ Պուտինի և ՌԴ-ի մոտեցումները, որ սկսեցին ձևավորվել 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, երբ ասաց՝ ՌԴ-ն կրկին կանգնում է որպես հզոր պետություն, դուրս է եկել հետսովետական տրամաբանությունից, ՌԴ-ն նորից կանգնում է ոտքի վրա՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն։ Եվ փորձեց վերականգնել Երկրորդ համաշխարհայինից հետո սկսված աշխարհակարգը, ուր ԽՍՀՄ-ն ուներ իր տարածքները, Արևմուտքը՝ իրենը։ ՌԴ-ն այսօր պարտադրում է Արևմուտքին նման մոտեցում, որտեղ ինքն է հարցեր լուծողը հետսովետական տարածքում, ոչ թե Արևմուտքը։ Պուտինը փորձում է վերականգնել այդ համակարգը, բայց արդեն 21-րդ դարն է, և ոչ Արևմուտքը, ոչ գլոբալ մյուս կենտրոնները պատրաստ չեն ՌԴ-ին տալ այդպիսի իրավունքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան