Ի՞նչ եք Կրեմլի փեշից կախվել․ հասկացե՛ք, ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմն է մեր դեմ․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ

-Պատերազմից հետո հատկապե՛ս ակտիվացել են քննարկումները Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը ոչնչացնող Ռուսաստանի և Բելառուսի կազմած Միութենական պետությանը միանալու մասին։ Լուկաշենկոյի ցինիկ վիրավորանքը Հայաստանի հասցեին, թե փախչելու տեղ չունի, ոչ մեկին պետք չի, առիթ է ընդամենը ևս մեկ անգամ գնահատելու այդ ուղղությունից եկող վտանգները։ Հատկապես, երբ 15 տարվա ժամկետ է նշվում ՀՀ-ը կլանելու։ Իրակա՞ն վտանգի հետ գործ ունենք արդյոք։

-Կփորձեմ Ձեր հարցին երկու հարթությունից պատասխանել եթե հիշում եք՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու համար ժամանակին նույնիսկ մեկ միլիոն ստորագրություն էր հավաքվել Հայաստանում։ Ընդ որում՝ դա անկախությունից մի քանի տարի անց էր։ Այսինքն՝ այն մարդիկ, որ անկախության օգտին էին քվեարկել, չգիտես ինչու՝ հանկարծ հրաժարվում էին իրենց ստորագրությունից։ Այսինքն՝ այդ տրամադրությունները բնավ նորություն չեն Հայաստանում։ Եվ երկրորդ հարթությունը կա՝ «Բատկան» չէ, որ մեզ պիտի ասեր այդ մասին։ Մենք այդ մասին վաղուց գիտեինք՝ մեզ համար նորություն չէր։ Լուկաշենկոյին հիշեցրին Մինսկի օդանավի վիճակն ու այլ հարցեր, բայց իմ կարծիքով՝ այս հարցերը գլխավորը չեն։ Եթե մենք գնահատում ենք անկախությունը որպես մեզ համար գերագույն, անձեռնմխելի արժեք, մենք չպիտի նայենք՝ ինչ է մեզ ասում «Բատկան», որը գրեթե համատեղում է Պեսկովի՝ Պուտինի խոսնակի աշխատանքը։ Դա չի գլխավորը մեզ համար, այլ այն, որ այլևս որևէ երկիր իրավունք չունենա ՀՀ-ի անունից խոսելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ՀՀ-ի ինքնիշխանության աստիճանական բարձրացում։ 

-Հայաստանի քաղաքական դաշտի ո՞ր ուժերի վրա կարող են հիմնվել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կուլ տալ ծրագրած պետությունները, որոնք բացեիբաց խոսում են Միութենական պետությունից։

-Մի քաղաքական ուժի ղեկավար, որն ինքն է ասում, որ քննարկման հարց է դա, ի՞նչ եք կարծում, այդ քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորները առարկելո՞ւ են նրան։ Չեն առարկելու չէ՞, բայց ես ուզում եմ Ձեր հարցին պատասխանել ուրիշ հարթությունից իսկ ի՞նչ է ուզում ՀՀ ժողովուրդը։ Մեզ համար գլխավորն այդ հարցի պատասխանը պետք է լինի։ Իսկ ՀՀ ժողովրդի հետ ոչ ոք չի աշխատում ըստ էության։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գլխավոր խնդիրն ընտրություններում ընտրվողներն են։ Չգիտես ինչու՝ ՀՀ-ում մշտապես գլխավոր խնդիրը դառնում են ընտրողները։ Սա ֆենոմեն է, որը պիտի ուսումնասիրեն մեր սոցիոլոգները, քաղաքագետները։

-Ի՞նչ իմաստով են խնդիր դառնում ընտրողները Հայաստանում։

-Խնդիր են դառնում ընտրողները, որովհետև նրանք չունեն կողմնորոշիչներ։ Երկար տարիներ նա մեկ չափորոշիչ է ունեցել՝ ի՞նչ կասեն իրեն, ի՞նչ կտան, և ոչ թե՝ ինքն ինչ է ուզում և ինչ է հասկանում։ 2018-ին այս իրավիճակը մասամբ փոխվեց։ Եթե փոխված չլիներ, 2020-ի ընտրություններում մենք չէինք ունենա Հայաստան դաշինք խորհրդարանում։ Այսինքն՝ ընտրողները մեզ համար դարձյալ մնում են պրոբլեմ։ Ո՞վ է կարդում կուսակցությունների ծրագրերը հազարից մեկը, առաջին դեմքերով են առաջնորդվում։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան