Ադրբեջանին է փոխանցվել Արցախյան պատերազմից մնացած 108 մարմին, ևս 2-ը առաջիկայում կփոխանցվի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությասն պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հեռավար հանդիպման մասին, մասնավորապես՝ ի՞նչ հարցեր են քննարկվել, և արդյո՞ք պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերիների և անհետ կորածների խնդրի լուծման վերաբերյալ:

«Քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը: Դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձավ հայրենիք:

Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով:

Մենք խոսել ենք և՛ առաջին պատերազմում անհետ կորածանձանց ճակատագրի մասին, և՛ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է Արցախյան առաջին պատերազմում շուրջ 4 հազար անհետ կորածների մասին, բայց հայկական կողմը ևս ունի անհետ կորածները. 777 անհետ կորածներ ունենք։

Փորձ է արվում ներկայացվել, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկվել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել առաջին Արցախյան պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս գործընթացը սկսվել է դեռևս 2020 թ.-ի սկզբից։ Նա հավելեց, որ ակնկալում է, որ ոչ միայն առաջին պատերազմում, այլև 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում կհաջողվի համագործակցություն հաստատել: «44-օրյա պատերազմից հետո մենք ունենք գտնվելու վայրը անհայտ համարվող 217 անձ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: