Թշվառ բռնապետեր են Լուկաշենկոն և Պուտինը՝ «գազանը» վիրավոր է․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ․

-Պարո՛ն Հայրապետյան, նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի խոսափող, լրագրող Սոլովյովի հետ հարցազրույցում, անդրադառնալով ԽՍՀՄ-ի վերակենդանացմանը՝ նոր միութենական պետություն ստեղծելու համատեքստում, ասել է․ «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։ Ինչպե՞ս եք գնահատում Լուկաշենկոյի այս արտահայտությունները, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե Նիկոլ Փաշինյանն արդեն տեսել է՝ որևէ մեկին պետք չեն։

-Լուկաշենկոյին երևի պիտի շնորհակալ լինենք։ Նա մեկ անգամ ևս խոստովանեց, որ Արցախում կատարված ողբերգության հեղինակը հենց իրենք էին։ Իրենց կարծիքով՝ փախչելու տեղ չունենք։ Բայց տեսեք՝ եթե մենք մեզնից ուժ ներկայացնեինք․․․ ինչը ներկայացնում էինք առաջին նախագահի օրվանից մինչև պատերազմական վերջին դրությունը, բայց եկան ջարդեցին։ Ինչո՞ւ ջարդեցին, որպեսզի իրոք փախչելու տեղ չունենանք, իրե՛նց կարծիքով փախչելու տեղ չունենանք, հանձնվենք։ Մի անգամ լավ ծեծում են, կոտրում են, սա քրեական մտածողություն է։ Մենք ընտրության խնդիր ունենք՝ մենք որտե՞ղ ենք, մենք մեզ տեսնում ենք այս թշվառական բռնապետերի իսլամական ընտանիքո՞ւմ, թե՞ 2000 տարուց ի վեր մեր եղբայրների քաղաքակրթական ընտանիքում, ուր որոշակի տարբերություններով հանդերձ՝ հիմնարար արժեքներով մենք նույնն ենք։ Նրանք անգամ իրենց հանճարներին ոտնատակ են տալիս՝ Սախարով, Խոդորկովսկի։ Մենք գործ ունենք վիրավոր գազանի հետ։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե պետք է պատերազմ հայտարարենք, այդ տպավորությունը չստեղծվի, թե մենք պետք է դառնանք․․․ թե ես առաջարկում եմ դառնանք արևմուտքի առաջապահ գունդը ՌԴ-ին՝ հարվածելու համար։ Ոչ թե այն պատճառով, որ պետք է վախենալ, բացարձակապես, հակառակը՝ ես հայհոյաբերան չեմ, բայց ասեմ՝ և Պուտինը, և Լուկաշենկոն մեծագույն խնդիր են մարդկության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան