Տարբերություն չկա՝ դատարանի դուռ ես փակել, թե դատավորին «տականք» ես անվանել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել բալային համակարգը, հիմնավորելով, որ Սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրինակ բերեց պատգամավորների գործունեությունը և, դիմելով Արծվիկ Մինասյանին, նշեց. «Պարոն Մինասյան, նիստից կբացակայեք, աշխատավարձից պահում կանեն, շատ կբացակայեք՝ կասեն՝ ցտեսություն: Սա նշանակում է, որ նույն արարքի համար երկու անգա՞մ են պատժվում»:

Նշենք,որ Գեղամ Մանուկյանը վիճակագրություն էր ներկայացրել, ըստ որի, մինչև բալային համակարգի ներդրումը ավելի քիչ թվով մարդիկ էին մահացել ավտովթարներից:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Այդպես լավ չի, ՀՅԴ-ի կառավարության օրինակը բերեք, ասեք՝ 1918-ին ո՛չ վթար է եղել, ո՛չ ճանապարհային երթևեկության կանոններն են խախտել: Բնական է, որ 2017 կամ 2018-ին ՃՏՊ-ները կարող էին ավելի քիչ լինել, որովհետև միայն այդ տարիներին այնքան մեքենա է ներկրվել Հայաստան, որ 13 տարվա մեջ չի ներկրվել: Բնական է, մեքենաները շատացել են, վթարներն էլ են շատացել»:

Անդրադառնալով վիրավորանքներին՝ Գաբրիելյանը նշեց. «Պարո՛ն Մանուկյան, Ձեր խմբակցության պատգամավորներից մեկը ԲԴԽ դատավորներին անվանում է «տականքներ»: Տարբերություն չպետք է լինի դատարանի դուռ ես փակել, թե դատավորին «տականք» ես անվանել»:

Մանրամասները՝ տեսանյութում: