Գյուղացին անելանելի վիճակում է․ պարարտանյութը 2-3 անգամ, դիզվառելիքն աննախադեպ թանկացել են․ Գառնիկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրների և լուծումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ։

– Պարոն Պետրոսյան, սկսենք գլոբալ հարցից` գյուղացիներն ինչո՞ւ են վատ ապրում։ Հնարավո՞ր է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակում լավ ապրել։

– Իհարկե, չի կարող, քանի որ շատ ցածր է եկամտաբերությունը գյուղատնտեսության ոլորտում։ Այն արտադրանքը, որ արտադրվում է գյուղացիական ոլորտում, ունի շատ բարձր ինքնարժեք և իրացման բավական ցածր գին, և դա շահեկան չէ, փաստորեն, եթե առանձին բացառությունները հաշվի չառնենք։

Եվ թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ արձանագրվում է ցանքատարածությունների կրճատում, և այսօր էլ այդ միտումը շարունակվում է, ցավոք։ Անկումը գյուղատնտեսության ոլորտում նորից շարունակվում է, և որևէ հուսադրող հանգամանք դժվար է այսօր նշել։

Սովորաբար գարնան շեմին գյուղացին որոշակի խնդիրներ է ունենում, բայց այսօր այդ, այսպես ասած, օրինաչափ ձեավորվող խնդիրներին գումարեցին նաև մի շարք արհեստական խոչընդոտներ, որոնք շատ անելանելի վիճակի առաջ են կանգնեցրել գյուղացուն։

Ես մասնավորապես նկատի ունեմ պարարտանյութերի շուկայում տիրող աննախադեպ վիճակը։ Խոսքը ոչ թե 10-20-30 տոկոս թանկացումների մասին է, այլ կրկնակի, եռակի և ավելի անգամ։ Շատ ակնհայտ է դիզելային վառելանյութերի գների բարձրացումը։ Այսօր շուրջ 500 դրամ է մեկ լիտր դիզելային վառելիքը. մի բան, որ ես չեմ հիշում այս ամբողջ ընթացքում։

– Դուք նշեցիք դիզվառելիքի և թունաքիմիկատների թանկացման մասին։ Մյուս կողմից խոսվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման մասին, և ովքեր դեմ են դրան, մատնացույց են անում թուրքական գյուղարտադրանքի էժանությունը։ Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել այստեղ։

– Ուրեմն, անկասկած , եթե մենք հակաքայլեր չձեռնարկենք, չնախապատրաստվենք, շատ ծանր վիճակի առաջ կկանգնենք։ Էլ չեմ ասում, որ մեր գյուղատնտեսությունը կարող է կործանվել ընդհանրապես, գյուղացին ընդհանրապես կդադարի հող մշակել կամ անասնապահությամբ զբաղվել։

Մենք չենք կարող թուրք ֆերմերների հետ մրցակցել. մեզ մոտ գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքը բավականաչափ բարձր է, իսկ այնտեղ բավականաչափ ցածր է, մեքենայացման մակարդակը բարձր է։ Դրան գումարած` պետությունը բավական լուրջ աջակցություն է ցուցաբերում արտադրության տարբեր մակարդակներում։ Եվ դրան գումարած` օժանդակում է նաև արտահանման գործընթացում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան