Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի փշալարից այն կողմ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղեց ներկա ցուցարարներին և նրանց հիշեցրեց, որ դերասան Արսինե Խանջյանն այսօր բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, և այդ նամակում մի այսպիսի խոստովանություն կա. «Պարզվում է՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ զրույցում ասել է՝ հայ ժողովուրդը ոչխարի պես է»,- ասաց պատգամավորը, ապա հայտարարեց. «Սիրելի՛, Արսինե,  դա նրանից է, որ Սերժ Սարգսյանն իր կյանքում հիմնականում շփվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, և, ահա  այդ հոտի կողմից Սերժ Սարգսյանը հռչակվել է Հայաստանի վարչապետ»:

Վերջինս նշեց, որ կռահում է, որ այսօր շատերը կասեն, թե ոչինչ չփոխվեց, և Սերժ Սարգսյանը վերստին առաջին դեմքն է, բայց ինքը պատասխանատու կերպով  հայտարարում է. «Ամեն ինչ փոխվել է, Սերժ Սարգսյանը չունի իրեն հպատակ ժողովուրդ, և ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»,-ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ Բաղրամյան պողոտայի փշալարարերը պետք է ամրացնեն, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնի այդ փշալարերի հետևից: