Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքն ու կրկին կալանավորել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք՝ Փարամազյանի խափանման միջոցը փոխվել էր դեկտեմբերի 17-ին, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել փոխել համայնքապետի խափանման միջոց կալանքը 70 միլիոն դրամ գրավ սահմանելով։

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65,403,333 դրամի գույքը:

Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը մյուս մեղադրյալներ Նվեր Մկրտչյանի և Վազգեն Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք:

Ռոզա Վարդանյան