Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Լուրեր

12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
Բոլորը

Անձի խնդիրների ու կարիքների բազմակողմանի գնահատման, փաստաթղթերի ներկայացման գործընթացի պարզեցման, ինչպես նաև բժշկական/սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատման ու վիճակագրական տվյալների հավաքման հեշտացման նպատակով նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Նախագծով առաջարկվում է․

Բժշկասոցիալական փորձաքննության բաժինների փոխարեն անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատումը վերապահել գնահատող հանձնաժողովներին, որոնք կգործեն ՄՍԾ և նրա տարածքային կենտրոնների համակարգում: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ նշված հանձնաժողովները կգործեն ոչ թե միևնույն կազմով, այլ յուրաքանչյուր գործով կկազմավորվի գնահատող նոր հանձնաժողով՝ պատահականության սկզբունքով ընտրված մասնագետների ներգրավմամբ։

ներդնել e-disability էլեկտրոնային համակարգը, որը կնպաստի անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման պարզեցմանը, վիճակագրական տվյալների հավաքագրմանը, ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատման բանաձևի հիման վրա առավել ճշգրիտ որոշման ձևավորմանը և այլն։

գնահատվող յուրաքանչյուր անձի նկատմամբ դրսևորել առանձնահատուկ վերաբերմունք, և գնահատականը հիմնել նրա անձնական հատկանիշների ու միջավայրի վրա: Երեխաների դեպքում նույնպես մատուցվող ծառայությունները կտարբերակվեն և կանհատականացվեն:

Ընդգծենք, որ հաշմանդամության գնահատման գործող կարգում առկա են որոշ խնդիրներ, որոնք լիարժեք չեն կարգավորում ոլորտը և չեն համապատասխանում ժամանակակից զարգացումներին: Օրինակ՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ծանրությունը չի տարբերակվում և բոլորի համար սահմանվում են նույն ծառայությունները: Կամ անձի հաշմանդամության սահմանման հիմքում առավելապես դիտարկվում են բժշկական չափորոշիչները և անձին հաշմանդամ ճանաչելիս հիմնականում հաշվի է առնվում նրա ախտորոշումը: