Այն ինֆորմացիան, որին Սերժ Սարգսյանն է տիրապետում, ես էլ գիտեմ․ ո՞վ է արգելում հրապարակեն․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, որ աղետալի բանակցությունների մասին վարչապետի հայտարարություններից հետո մամուլում տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է բանակցություններից գաղտնիքներ բացահայտել, որոնք հերքում են իր հայտարարությունները, Փաշինյանը նշեց. «Այն ամբողջ ինֆորմացիան, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, դրան տիրապետում եմ ես: Դա իմ սեղանին դրված է 2018 թվականից: Եթե խոսքն ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է: Ես բացառում եմ, որ կարող է լինել փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում, կամ 2018-ին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է  ում ձեռքը բռնել: Էս տարուց ավել է, փաստեր են հրապարակում, և՞»:

Հարցին, թե որոնք են Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանի «կարմիր գծերը», արդյոք Հայաստանը հետապնդում է Մինսկի խմբի ձևաչափով մշակված սկզբունքների այդ թվում ինքնորոշման իրավունքի հիմն վրա խնդրի կարգավորումը, Փաշինյանն արձագանքեց. «Երբեմն ես հայտարարություններ եմ անում, որոնց շարժառիթները մինչև վերջ բացահայտելու պատեհություն չի լինում: Ես ուզում եմ, որ այն, ինչ ես ասում եմ այստեղ, և այն ինչ ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն:

Վերջերս բանակցային գործընթացին մասնակցած մի պաշտոնյա մի նախադասություն է ասել, որը շատ տպավորվել է: Ասել էր՝ մենք բանակցությունների ժամանակ այնպիսի բաներ ենք խոսում, որ եթե իմացվեր դրա մասին, ՀՀ-ում մեզ կարող է որպես պետական դավաճան դատեին: Ես մտածում էի, որ գուցե ես սխալ եմ արել, որ այդպիսի բաներ չեմ խոսել, բայց հետո տեսել եմ, որ 2018-2019 թվականներին այդ խոսացածները կյանքի կոչելու ժամանակներն են եկել: Մի օր գալու է, որ ասեն՝ էդքան խոսեցինք, դե եկեք անենք արդեն»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: