Հեղուկ գազը կթանկանա՞․ ինչու է Հայաստանում պարբերաբար դեֆիցիտ արձանագրվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
23.04.2026 | 11:46
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի «ժամանակացույց» չկա
23.04.2026 | 11:37
Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:29
«Հայք» լիբերալ կուսակցության նախագահը տուգանվել է 450 հազար դրամով
23.04.2026 | 11:26
Արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև
23.04.2026 | 11:17
Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
23.04.2026 | 11:11
ՀԲՖ․ Մրցավարները ցանկանում էին իրենց «սև գործն» անել նաև Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ
23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, թե Հայաստանում հեղուկ գազ չկա։ Դեֆիցիտի և գնաճի մասին անգամ Ազգային ժողովում խոսեցին․ լրագրողների հետ ճեպազրույցում հարցին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Ցավոք, ՀՀ-ն հեղուկ գազ չունի, և այն ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար․ այդ շուկաներում կան որոշակի թանկացումներ և, բնականաբար, այստեղ մենք ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի։ ՀՀ շուկան օբյեկտիվորեն փոքր է, և ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել»,- ընդգծում է պատգամավորը։

Ավետիսյանի կանխատեսմամբ՝ վաճառքի կետերում հեղուկ գազն ապրիլի 1-ից կթանկանա 8 տոկոսով։ Իսկ ի՞նչ գնով է այն վաճառվում հիմա, արդյո՞ք այս պահին լցակայաններում գազ առկա է․ այս հարցերի պատասխանները պարզելու համար այսօր շրջայց կատարեցինք մի քանի գազալցակայաններով։

Երկու ժամ տևած Factor TV-ի նկարահանումների ընթացքում հասցրեցինք այցելել շուրջ 10 լցակայան, դրանցից միայն մեկ կետում հեղուկ գազ չկար։ Գազալցակայաններում, որտեղ հեղուկ գազ առկա էր, աշխատակիցները նկարահանվել չցանկացան, բայց կադրից դուրս պատմեցին՝ երեկվանից չեն ունեցել, առավոտյան արդեն ստացել են։ Նշում են՝ Հայաստանում հեղուկ գազի ճգնաժամը կապված է Լարսի անցակետի դժվարանցանելիության հետ։

«Եղել է, որ մեկ ամիս շարունակ հեղուկ գազ չենք ունեցել»,- կադրից դուրս ասաց գազալցակայաններից մեկի սեփականատերը։

Այդ հանգամանքը բացատրեց ներքին շուկայում գազի բարձր գնով։ Ասում է՝ հեղուկ գազ ներկրող ընկերությունները գրեթե երբեք խնդրի առջև չեն կանգնում, բայց նրանք, ովքեր ներկրող չեն, հաճախ են հեղուկ գազի դեֆիցիտ ունենում։

Հեղուկ գազի շուկայում գնային քաղաքականությունը տարբեր է․ մեր այցելած գազալցակայաններում մեկ լիտրի գինը տատանվում էր 260-ից մինչև 280 դրամի սահմաններում։ Հիշեցնենք՝ 2021 թվականի ամռանը ևս Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ էր, ինչից հետո 1 լիտրի արժեքը 180-200 դրամից դարձավ 240-260 դրամ։ Պարզվում է՝ այսօր շուկայում ավելի բարձր գներ էլ կան։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է՝ եթե այս տեմպերը պահպանվեն, հեղուկ գազը կրկին կթանկանա։ Տնտեսագետն այլ հանգամանքներ էլ է նշում։

«Հիմնականում մենք հեղուկ գազ ներկրում ենք Ռուսաստանից, Իրաքից ու Իրանից, հիմա, սակայն, Իրանից ու Իրաքից ներկրման ծավալները նվազել են։ Ռուսաստանում հեղուկ գազի գինը ներքին շուկայում բավականին թանկացել է, սրան գումարած՝ ավելացել են նաև տրանսպրոտյաին ծախսերը, իսկ հեղուկ գազի ներկրման ժամանակ մեծ քանակությամբ տրանսպորտային ծախս է արվում»,- նկատում է Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ հենց սա էլ ազդում է հեղուկ գազի կետերում գազի ծավալների վրա, նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունները երբեմն այլ ընկերությունների գազ չեն վաճառում։ Ներկրող ընկերությունների սեփականատերերն էլ իրենց հերթին նշում են, որ եթե Լարսը եղանակային պայմանների պատճառով երկար ժամանակով փակվի, իրենք ևս հեղուկ գազ չեն կարողանա ներկրել։

Նշենք, որ երեկ հեղուկ գազ չի եղել նաև Գյումրիում․ այսօր խնդիրն այնտեղ էլ է լուծվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան