Այն ժամանակ ամոթ էր դիմել ՀԱՊԿ-ին. Սեյրան Օհանյանը` իր պաշտոնավարման տարիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

«Բավականին լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչ զարգացման ուղղությամբ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք երկու փաստ. երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց, երբ խնդիրը վերաբերել է այլ հատվածների, Ղազախստանին, միանգամից այդ մեխանիզմն աշխատել է: Դրա մեջ պարզապես, Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական աշխատանք է եղել: Այնտեղ ավելի մեծ դերակատարներ կան, ինչպիսին ՌԴ-ն է»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով հիշեցմանը, որ իր նախարար եղած ժամանակ ևս ՀԱՊԿ-ը հավասարության նշան էր դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև և որևէ քայլ չէր անում, Սեյրան Օհանյանը նշեց. «Նախկինում մեր ղեկավարության ժամանակ նույնիսկ ստիպել ենք, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ եկել են եղել է ՀՀ սահմաններում, Նախիջևանի հատվածում և այնտեղից հայտարարություն է արել: Երկրորդ, նախկինում մենք ունեցել ենք բանակ, որն իր առջև դրված խնդիրն իրականացրել է: ՀԱՊԿ-ը ավելի գլոբալ խնդիրների համար է այն ժամանակ նախատեսված եղել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու: Եթե վեր հանեք իմ հայտարարությունները, ես ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, սահմաններին կամ շփման գծում սադրանքների դեպքում նույնիսկ ամոթ է միանգամից դիմել ՀԱՊԿ-ին, ՀՀ զինված ուժերն ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականցնելու և իրականացրել են հստակ: Այլ իրավիճակ է հիմա, 2020-ի պարտությունից հետո: Ակնհայտ է, որ միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել, և պետք է բանակցես ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Մանրամասները տեսանյութում: