Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ ձեր իշխանության օրոք են եղել.Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

«2007թ. Ազատության հրապարակ. Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է մոնղոլ-թաթարական արշավանքի մասին, խոսում է մոնղոլ-թաթարական նախագահի մասին…

90-ականներ. մի լուսավոր, սպիտակ պատերով սենյակում նստած է Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պատրոsյանը հղում է ոչ անքան հռետորական հարց՝ «Հայր մեր»,-ը գիտե՞ս:

Առհասարակ Ռոբերտ Քոչարյանի թերարժեքության բարդույթները, որոնք նաև  օդակաթիլային ճանապարհով փոխանցվում են նրա շրջապատի մարդկանց, կարծում եմ, գալիս են հենց Լևոն Տեր-Պետրոսյանից, որովհետև այդ բարդույթները ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի ինտելեկտուալ կարողությունների առնվազն ոչ փայլուն լինելու բերումով, որն ի դեպ նա փորձել է կոմպենսացնել մկանային ու առնական ձևանալու միտումով:

Պարո՛ն Վարդևանյան, ո՛չ ես , ո՛չ իմ թիմակիցները նման բարդույթներ չունենք և կարող ենք արձագանքել նրա ասած վիրավորական արտահայտություններին, կարող ենք և չարձագանքել: Տեր-Պետրոսյանը մեզ համար չի հանդիսացել և չի հանդիսանալու հոգեբանական «harassment»-ի ենթարկած մարդ»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթին, որում նա անդրադարձել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությանը տված բնութագրմանը՝ մասնավորապես նշելով. «Տեր-Պետրոսյանը տվել է շատ հետաքրքիր բնութագրում այս իշխանություններին: Ֆորմուլան հետևյալն է՝ «ազգակործան պատուհաս»»: Վարդևանյանը ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսեսից հետաքրքրվել էր, թե ինչ կարծիք ունի այս ձևակերպման վերաբերյալ:

Ալեքսանյանն ընդդիմությանը հիշեցրեց 2007թ. Թուրքիայի հետ բանակցությունների մասին՝ ընդգծելով. «2007թ. Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները գաղտնի էին»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում քննարկվող թեմային՝ հեռուստաեթերների բովանդակությանը, Ալեքսանյանի խոսքով՝ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հանդեպ:

«Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են… Վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: