Պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է, քան 7,7%-ը․ ավելի շատ սպառվողներինը՝ 15-20%․ Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Հայաստանում արդեն թանկացել են էլեկտրաէներգիան և ջուրը, շուտով կարող է թանկանալ նաև գազը։ Այս և հարակից թեմաների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ։

Պարո՛ն Քթոյան, հայտնի է, որ 7,7 տոկոս գնաճ է եղել։ Բայց մարդիկ առօրյայում տեսնում են գների ավելի մեծ բարձրացում։ Ինչո՞ւ է այդպիսի տարբերություն ստեղծվում։

-Որովհետև հիմնականում մարդկանց ծախսերի մեջ ավելի մեծ բաժին ունեն պարենային ապրանքները, իսկ պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է, քան 7,7 տոկոսը։ Ավելին, պարենամթերքի այն տեսակները, այն ապրանքախմբերը, որոնք սպառման կառուցվածքում ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն, դրանք արդեն 15-20 տոկոսով են թանկացել։ Օրինակ, շաքարավազի պարագայում 20 տոկոս գնաճ ունենք, հացամթերքի պարագայում՝ 10 տոկոս, ձվի դեպքում կա երկնիշ գնաճ, կաթնամթերքի և այլն։

Այսինքն՝ պարենամթերքի հիմնական տեսակներն ավելի շատ են թանկացել, քան 7,7 տոկոսը, և այդ է պատճառը, որ մարդիկ իրենց վրա ավելի շատ են զգում, քան կլիներ, եթե 7,7 տոկոս լիներ։

Պարենամթերքը թանկանում է, աշխատավարձը չի հասնում դրա հետևից։ Ի՞նչ պետք է անել այդ դեպքում։

-Իրականում աշխատավարձի բարձրացումը և գների բարձրացումը երկու տարբեր աղբյուրներից են սնվում, տարբեր գործոններ են դրանց վրա ազդում։ Հետևաբար՝ պարտադիր չէ, որ մեկը մյուսին համապատասխանի։ Գնաճը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում պարենամթերքի գնի բարձրացմամբ։ Մյուս կողմից՝ աշխատավարձի աճը մեր տնտեսության պարագայում կարող է լինել տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման, արտադրողականության բարձրացման, տնտեսական աճի շնորհիվ։

Պետության դերակատարումը մի կողմից դրամավարկային գործիքներով գների աճը որոշակիորեն զսպելն է, և այս պարագայում այնպես չէ, որ դա շատ լավ հաջողվում է, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ Մյուս կողմից էլ՝ պետության դերակատարումը սոցիալական աջակցության ծրագրերով կամ ամենատարբեր գործիքներով սոցիալական երաշխիքների ապահովումն է։

2022 թվականի սկզբում տարվա հեռանկարը դիտարկելով՝ ինչ եք կարծում՝ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը։

-Հայաստանի տնտեսությունը, համենայնդեպս՝ 2022-ի առաջին կիսամյակում, բոլոր ջանքերը պետք է գործադրի վերականգնվելու համար, և առաջին կիսամյակը գնա դրա վրա՝ լավագույն սցենարի պարագայում։ Ըստ էության, 2021-ին մեր վերականգնումն իրականացվել է մի քանի խոշոր գործոնների հաշվին։ Դրանցից մեկը հանքագործական արտադրանքի, մասնավորապես՝ պղնձի գների բարձր մակարդակն է, ինչպես նաև տրանսֆերտների վերականգնում է եղել, որը թույլ է տվել որոշակի պահպանել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան