Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե հերթական հակասությունը․ Արամ Հարությունյանի մեղադրական եզրակացությունը ևս չի հաստատվել  

Լուրեր

05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է այս օրերին, երբ Դատախազությունը չի հաստատում Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքը և համաձայն չէ գործի քննության հետ։ Հունվարի 18-ին ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի չափով գույքն օրինակացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը կրկին հետ էր ուղարկել լրացուցիչ քննության, այնինչ դրանից օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր Գասպարյանի գործով նախաքննության ավարտը։

ՀՀ նախկին ոստիկանապետի գործով Հակակոռուպցիոն կոմիտե-Գլխավոր Դատախազություն հեռակա բանավեճն այդպես էլ չհարթվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն Դատախազության որոշումը գնահատել էր որպես անօրինական և չհիմնավորված, այնինչ գերատեսչությունը հակադարձել էր․ «Մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը կոմիտե ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»։

Հիշեցնենք՝ ըստ Հատուկ քննչական ծառայության, Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, և միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ՝ գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 4 միլիարդ դրամին համարժեք 14 մլն դոլար կաշառք:

 

Ռոզա Վարդանյան