ՊՈԱԿ-ները ստանան լիցենզիա, կարողանան հոգեմետ դեղերը կիրառել՝ փորձաքննության համար. Զեյնալյանի առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին թույլատրել թմրամիջոցները և հոգեմետ նյութերը փորձագիտական նպատակներով օգտագործելը։

Ազգային ժողովում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

«Օրենքի առաջին մասում ֆիքսված է, որ այն լիզենզավորման ենթակա գործունեություն է, երկրորդ մասում նախատեսված են բացառություններ։ Բացառության մեջ ներառված են Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը։ Մեկ ՊՈԱԿ դուրս էր մնացել բացառությունից՝ ԳԱԱ համակարգում գործող ՊՈԱԿ-ը, որը բավականին ծավալի փորձաքննություն էր իրականացնում հոգեմետ և հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ, և դրա հանդեպ որոշակի խտրական մոտեցում կար: Այդ մոտեցումը վերացնելու համար, նաև հաշվի առնելով, որ գործ ունենք հոգեմետ և հոգեներգործուն նյութերի հետ, առաջարկվում է բացառությունները հանել և բոլոր ՊՈԱԿ-ներին տալ համապատասխան լիցենզիա՝ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու համար»,- ասաց Զեյնալյանը։

Պատգամավորի խոսքով՝ բացառությունների մեջ միայն մնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին և ոստիկանության ստորաբաժանում է, այլ ոչ թե ՊՈԱԿ և լիցենզավորման ենթակա չէ։

«Անցումային դրույթներով նախատեսում ենք 3 ամիս ժամկետ, որպեսզի նշված ՊՈԱԿ-ները հասցնեն դիմեն լիցենզավորման»,- եզրափակեց Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: