Ցանկացած պահի կարող են սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ․փորձագետ

Լուրեր

25.11.2024 | 18:43
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
25.11.2024 | 18:12
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատ դնելու մասին իր որոշման ընդունումը
25.11.2024 | 18:09
«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին
25.11.2024 | 18:00
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին, ԵՄ և ԱՄՆ դեսպանները Վրաստանի խորհրդարանի նիստին չեն հրավիրվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 17:51
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կրկին քննարկում են Ուկրաինա զորք ուղարկելու հարցը
25.11.2024 | 17:43
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
25.11.2024 | 17:41
Ուժի մեջ են մտել սկուտերներով ու անհատական շարժունակության այլ միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ հիշեցումը
25.11.2024 | 17:33
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել
25.11.2024 | 17:28
Ապօրինի որքան գույք ու դրամ է բռնագանձվել 2020 թ-ից մինչ օրս․ Դատախազությունը տվյալներ է հրապարակել
25.11.2024 | 17:23
Թուրքիայում մարմարի հանքում սողանքի հետևանքով զոհեր կան
25.11.2024 | 17:11
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին
25.11.2024 | 17:10
«Սև երկուշաբթի Վրաստանում»․ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանի անդրանիկ նիստի մասին
Բոլորը

Վերջին օրերին Արցախա-ադրբեջանական շփման գծում կրկին լարվածության աճ է նկատվել, ինչը դրսևորվել է հունիսի 16-17-ին գրանցված հայկական կողմի 4 կորուստներով և 2 վիրավորներով։ Այսօրվանից՝ հունիսի 19-ից, Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որին մասնակցելու է 23 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ 
Նկատենք նաև, որ այսօր Բաքվում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց և հանդիպում երկրի նախագահի ու արտաքին գերատեսչության ղեկավարի հետ։ Թե ինչպես կանդրադառնան այս հանգամանքները լարվածության աճի վրա և արդյոք սպասելի՞ է էսկալացիա, այս մասին Factor.am-ը զրուցել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ․

-Պարոն Գրիգորյան, վերջին օրերին հայկական կողմը 4 զոհ և 2 վիրավոր ունեցավ, Ձեր կարծիքով շփման գծում լարվածությունն այս շրջանում ինչո՞վ է պայմանավորված։

-Պետք չէ զարմանալ, դրա մասին բազմիցս ասել եմ՝ փոխվել է Ադրբեջանի քաղաքականությունը, Ադրբեջանը չի ուզում վերսկսել բանակցությունները, միայն նախապայման է դնում մեր առջև՝ ազատել տարածքները։ Այդ կոնտեքստում հասկանալի է, թե վերջին շրջանում ինչու Մամեդյարովը (Ադրբեջանի արտաքին գործերի նախարար- հեղ.) կրկին շեշտը դրեց ստատուս քվոյի փոփոխության վրա, եթե չկան բանակցություններ, չի կարող ստատուս քվո փոխվել, բայց ըստ իրենց Հայաստանն ու Ղարաբաղը պետք է միակողմանի զիջումներ անեն։ Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ ամսում՝ ծանր զինտեխնիկայի կիրառում, դիպուկահարներ, տեղավորվում է իրենց նոր քաղաքականության մեջ, որը որդեգրել Է Ադրբեջանը վերջին երկու-երեք տարվա ընթացքում, իսկ ինչ տեսնում ենք, հետևանք է իրենց քաղաքականության։

-Այսօրվանից Ադրբեջանում մեկնարկում են լայնածավալ զորավարժություններ, ինչպես նաև սպասվում է համանախագահների այցը Բաքու, ի՞նչ եք կարծում, այս իրադարձություններն ինչպես կանդրադառնան շփման գծի լարվածության վրա։

– Եթե միջնորդները գալիս են տարածաշրջան, պետք է ավելի մեղմացնեն իրավիճակը, քանի որ տարածաշրջան են գալիս առաջարկներով, բայց ադրբեջացիներն անում են հակառակը։ Ապրիլի 28-ին մինչ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը, որը նախաձեռնել էր ռուսական կողմը, այն ժամանակ դիպուկահարով սպանեցին մեր զինվորին։ Ադրբեջանը չի հարգում ՄԽ համանախագահող երկրների նախաձեռնությունները, չի հարգում խաղի կանոնները, Ադրբեջանը խախտում է միջազգային կանոնները ոչ միայն մեր նկատմամբ, այլև ԵԱՀԿ ՄԽ երկրների ջանքերը։ Ինչ վերաբերում է զորավարժություններին, ակնհայտ է, որ զինվորական ստորաբաժանումների կուտակումները սահմանին սպառնալիք է, ուստի բանակը պետք է ուշադիր լինի։

-Պարոն Գրիգորյան, լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ կա՞ այս շրջանում։

-Ես ցավում եմ, որ մարդիկ չեն ընդունում որ մենք ռազմական գործողությունների մեջ ենք, ցանկացած պահի կարող է սկսել լայնամասշտաբ պատերազմական գործողություն, ինչո՞ւ՝ սահմանին զենք-զինամթերք, զինվորական ստորաբաժանում, և Ալիևի վարչակարգի անկանխատեսելիությունն է։ Այլ բան է, թե այս պահին իրենց համար լայնածավալ պատերազմական գործողությունների պահանջ, անհրաժեշտություն կա՞։ Իրենք պատրաստ են այդ գործողություններին, բայց չեն նախաձեռնի, քանի որ չգիտեն, թե ինչով կավարտի, ի վերջո, գաղտնիք չէ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրենք հուժկու հակահարված կստանային, եթե ՌԴ-ն չզսպեր։ Հիմա էլ չգիտեն ինչպես կարձագանքեն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, քանի որ հիմա ԱՄՆ-ն ղեկավարում է Թրամփը, որը էմոցիոնալ որոշումներ կարող է կայացնել։

-Չե՞ք կարծում, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որի մասին կարելի է նման հաշվարկներով խոսել։

-Համաձայն եմ, դժվար է տարբեր գործոններ հաշվի առնել, քանի որ անկանխատեսելի, էմոցիոնալ պետություն է, նաև իրենք անընդհատ իրենց համոզում են, որ Ղարաբաղն իրենցն է, վերջում սկսում են էդ ստերին հավատալ։ Պարզ է, որ նման տիպի հասարակությունում քարոզչությունն այլ նշանակություն կարող է ունենալ, ուստի մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք լայնածավալ պատերազմական գործողությունների։

-Պարոն Գրիգորյան, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն մայիսյան միջադեպերի ժամանակ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ էության դատապարտելով ադրբեջանական կողմին, աննախադեպ որակվեց, ի՞նչ եք կարծում՝ այսօրվա հանդիպման ժամանակ նման հասցեական քննադատություն սպասելի՞ է արդյոք։

-Կարծում եմ՝ Բաքվի հանդիպումից հետո հասցեական հայտարարարությամբ հանդես կգան ՄԽ համանախագահները, քանի որ մայիսյան հայտարարությունը բավական զսպող էր, գրեթե 2-3 շաբաթ համետաբար քիչ էին կրակոցները, ուստի հասցեական հայտարարություններից զատ պետք է լինեն նաև դատապարտող հայտարարություններ։

 

Հ.Գ. Հարցազրույցն իրականացվել է մինչև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու:

Սեդա Ղուկասյան