Անկարան այս անգամ օրակարգ չի բերի Ցեղասպանության հարցը․ դա կլինի «կրակոց իր ոտքին»․ Թաներ Աքչամը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագայի մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Նախկին խոչընդոտները չկան, կարծում եմ՝ բանակցությունները կշարունակվեն առանց որևէ նախապայմանի. դիվանագիտական ​​հարաբերությունները կհաստատվեն, և դուռը կբացվի։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող թուրք պատմաբան, ԱՄՆ Քլարք համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը՝ խոսելով Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից իր սպասումներից։

«Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մեկ բան՝ ուժային հարաբերակցությունը. Թուրքիան հսկայական երկիր է, և Հայաստանի հետ նրա հարաբերությունների հարցը կարող է լինել շատ այլ խնդիրների մասը: Օրինակ, որքան ես եմ նկատել՝ Թուրքիա-Հայաստան բանակցությունները թուրքական լրատվամիջոցներում այնքան էլ տեղ չունեն։ Հայաստանի համար սա էական խնդիր է։ Այս տարբերությունը պետք է հաշվի առնել բոլոր վերլուծություններում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- նշված է հաղորդագրությունում։

Թաներ Աքչամի խոսքով՝ որևէ ներքին տեղեկություն չունի գործընթացի մասին, բայց կարդալով դրա մասին եղած հրապարակումները՝ իր մոտ հույսեր են արթնացել այս բանակցությունների ապագայի հետ կապված:

«Որոշ խնդիրներ կան, բայց դրանք բոլորն էլ հոգեբանական բնույթ ունեն։ Նախկին խոչընդոտները չկան։ Ես կանխատեսում եմ, որ բանակցությունները կշարունակվեն առանց որևէ նախապայմանի. դիվանագիտական ​​հարաբերությունները կհաստատվեն, և դուռը կբացվի։ Կարող եմ սխալվել, բայց դա իմ կարդացած լուրերից ստացած տպավորությունն է»,- ասաց նա։

Թուրք պատմաբանի կարծիքով՝ Անկարան այս անգամ բանակցություններում օրակարգ չի բերի Հայոց ցեղասպանության հարցը։

«Դա կլինի կրակոց իր իսկ ոտքին»,- ասաց նա։

Թուրք պատմաբանը նշեց նաև, որ հասկանում է հայաստանյան ընդդիմության վերապահումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հիմա մենք գտնվում ենք նույն կետում, որտեղ գտնվում էինք 30 տարի առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։

«Մենք կորցրել ենք 30 տարի։ Բանակցություններն այս առումով մեզանից ոչ մեկին առանձնապես հույս չեն տալիս։ Երկրորդ՝ բանակցություններն ընթանում են արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, ինչն այդքան էլ հաճելի հանգամանք չէ։ Այդ առումով, ես հասկանում եմ ընդդիմությանը, բայց քաղաքականությունը պետք է հիմնված լինի իրողությունների վրա»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է Թուրքիան հիմա որոշել կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ Թաներ Աքչամը պատասխանեց՝ վերացել է այս գործընթացը խոչընդոտող հիմնական նախապայմանը։

«Անկարան Արցախյան հիմնախնդիրը դիտարկում էր որպես Երևանի հետ հարաբերությունների հաստատման էական նախապայման, և դա վերացել է։ Հայաստանը հենց սկզբից ցանկանում էր բանակցություններ վարել առանց նախապայմանների, և Թուրքիան այժմ ընդունել է հայկական դիրքորոշումը։ Այսպիսին է իրավիճակը։ Հուսով եմ՝ Հայաստանը կհամագործակցի նոր իրողությունները հաշվի առնելով, և դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջև կհաստատվեն»,- նշեց նա։

Ըստ թուրք պատմաբանի՝ սահմանների բացումը մարդկանց միմյանց ճանաչելու մեծ հնարավորություն կտա։

«Սա կլինի նոր սկիզբ, և ինձ համար դա այս ամբողջ պատմության ամենակարևոր մասն է»,- եզրափակեց Թաներ Աքչամը։

Հռիփսիմե Հովհաննիսյան