Հարթակը բաց է բոլորի առաջ․ Փաշինյանը վստահեցնում է, որ «Հանուն Հայաստան պետության» անդամների առաջ որևէ սահմանափակում չեն դրել

Լուրեր

15.06.2026 | 17:00
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիև-Պեչորյան մայրավանքին հասված հարվածը․ Կիևը պնդում է՝ ռուսական ԱԹՍ է հարվածել
15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
Բոլորը

 «Եթե չկա  քաղաքացիների աջակցությունը, ինձ համար տարբերություն չկա՝ ես Ազգային ժողովում եմ, թե բանտում, ես երկու տեղում էլ ինձ հավասարապես լավ եմ զգում»,-  պատասխանելով լրագրողների հարցերին՝ քիչ առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ   իր մանդատը չի օգտագործելու՝  ապրիլի 17-ին մուտք գործելու համար Ազգայիին ժողով և մասնակցելու քվեարկությանը: «Մեր խնդիրն այն է, որ այդ նիստը չկայանա»,- պարզաբանեց նա։  Փաշինյանը նաև նշեց, որ «Ելք» դաշինքի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման հարցն այլևս անիմաստ է դառնում, քանի որ թեկնածու առաջադրելով՝ իրենք նպաստում են, որ այդ նիստը կայանա։

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ իր համերաշխության կոչից հետո  «Ելք» դաշինքի իր գործընկերներ Էդմոն  Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի հետ չի խոսել։

Հարց հնչեց նաեւ շարժման ֆինանսական աղբյուրների մասին, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիր գործիչն ասաց․« Այս պահին այս շարժումը ֆինանսական խնդիր չունի։ Որեւէ մեկը կասկած չի հայտնել նրա ֆինանսական աղբյուրների ծագման վերաբերյալ»։

 Անդրադառնալով Ոստիկանության աննախադեպ զուսպ արձագանքին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք, կան մեկնաբանություններ, որ դա թատրոն է, բեմադրված եւ այլն։ Այստեղ խնդիր կա, բայց մենք այստեղ նաեւ հնարավորություն ենք տեսնում։ Եթե մարդը մտածում է, որ դա  բեմադրված է, ուրեմն այդ հարցը ինքը իրեն է տալիս։ Եթե նա տեսավ, որ դա այդպես է, այդ ժամանակ կունենա իրավունք պատժել այդ թատրոնի իրականացնողներին»-ասաց նա։

Պատասխանելով Factor.am-ի  հարցին՝ թե արդյոք ինքը դրել է նախապայմաններ« Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների առջեւ՝ ասելով, որ կոնկրետ Թամար Պողոսյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը չպետք է հարթակ բարձրանան, Փաշինյանն ասաց․«Բոլորի առջեւ հարթակը բաց է։ Այդպիսի բան չկա, որ մենք որեւէ մեկին թույլ չենք տվել, որ ելույթ ունենան։ Միակ նախապայմանը եղել է այն, որ մեր պայքարը բաց ձեռքերի պայքար է։  Մի քաղաքացու հետ է եղել՝ Սուրեն Գեւորգյանի, որի տնտեսական ելույթը ժամանակի մեջ չէր լինում տեղավորել։ Նա այսօր  կունենա իր ելույթը։ Իսկ «Հանուն Հայաստան պետության»  ճակատին մենք ամեն օր առաջարկում ենք, որ ելույթ ունենան։ Թե ինչու չեն ունենում ելույթներ՝ իրենց հարցրեք։ Մենք որեւէ մեկի անուն չենք տվել՝ ասելով, որ  չպիտի ելույթ ունենան»,- վստահեցրեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հանրային ռադիոյի երեկվա հոսանքազրկմանը՝ Փաշինյանն արձանագրեց, որ հիմնադրումից հետո 90 տարվա ընթացքում ռադիոյի եթերը երբեւէ չէր անջատվել, սակայն այն բանից հետո, երբ ինքը պահանջեց ուղիղ եթեր տրամադրել՝ եթերն անջատվեց, ռադիոն հոսանքազրկվեց։

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը եւս մեկ անգամ ծանուցեց, որ 18,30 -ին Ֆրանսիայի հրապարակում լինելու է հանրահավաք, որի ընթացքում ներկայացվելու է գործողությունների պլանը՝  մշակված  այս օրերին ընդդիմության պայքարին մասնակցող ուժերի եւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների կողմից։

Պատասխանելով հարցին՝ հնարավոր է, որ ԱԺ նիստը եւս,  ՀՀԿ խորհրդի նիստի նման, անցկացվի  Ծաղկաձորում՝ արտագնա եւ առանց ծանուցման , Փաշինյանը նշեց, որ թեեւ դա կանոնակարգով նախատեսված չէ, սակայն նման բան չի բացառում; Ամեն դեպքում  դրանից իրենց պլանները չեն փոխվի․«Եթե պիտի գնան, թող գնան ու չվերադառնան։ Թող լինի Սերժ Սարգսյանի վտարանդի կառավարություն, որը նստում է  Դուբայում»։