Գրիգորի Հայրապետովն առողջական խնդիրներ չուներ. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

«Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովը ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ օգուտ կտար ՀՀ-ին, նա այդ մասին կբարձրաձայներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման միակ վկայի` Գրիգորի Հանրապետովի և նրա ունեցած կարևորագույն տեղեկությունների վերաբերյալ հարցին:

«Եթե տեխնիկապես նայենք, «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է: Ավելի մեծ գործընթացների մեջ պետք է դիտարկեք, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Ալիևը կիրթ ու կառուցողական մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու…, Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ չեն հնչեցնում, այդ համատեքստում պետք է նայեք: «Վերելակային բանակցություն» կոչվածին ավելի լայն առումով պետք է նայել, մի նայեք, որ վերելակի մեջ իրար հետ ինչ- որ բան պայմանավորվեցին»,- նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը Գրիգորի Հայրապետովի մահը խորհրդավոր են համարում, Վանեցյանը նշեց. «Ինձ համար նրա մահը ցավալի էր, նա իմ ընկերն էր, բացառիկ պորֆեսիոնալ, բացառիկ հայրենասեր մարդ»:

Վանեցյանը հավելեց, որ Գրիգորի Հայրապետովն առողջական խնդիրներ չուներ: Անդրադառնալով ճշտող հարցին՝ նրա մահն առողջական խնդիրների պատճառո՞վ չի վրա հասել, Վանեցյանը պատասխանեց. «Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով, բայց մինչ այդ ես, համենայնդեպս, չեմ իմացել, որ բողոքել է առողջական խնդրից»:

Հիշեցնենք` ԱԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը մահացել է 2022թ. հունվարի 1-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: