Խաչատուր Սուքիասյանը՝ Տեր-Պետրոսյանի քննադատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

«Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա հայտարարությունը համարում եմ քաղաքական հայտարարություն»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի նախօրեին արած հայտարարությանն այն մասին, որ իշխանությունը և ընդդիմությունը չեն սպասարկում պետական շահը, ինչը կարող է բերել նորանոր աղետների:

«Նա շատ-շատ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ու տեսակետն ունի, Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում ՀՀ-ն , բայց քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի: Շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական»,- նշեց Սուքիասյնաը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե որն է այդ հայտարարության նպատակը:

«Ընդհանրապես, ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ և նյութ դառնան»,- ասաց Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընտրությունները կեղծվել են և կեղծիքներով է իշխանությունը պահել, պատգամավորն արձագանքեց. «Ես իրավական համակարգում չեմ եղել, իմ կարծիքը չի կարող ճշգրիտ լինել: Դա կարող են ասել այն մարդիկ, որոնք կա՛մ քաղաքական համակարգում են եղել, կա՛մ իրավական»:

Մանրամասները՝ տեսանյութում: