Ցավում եմ, որ Երևանում պատշաճ կառավարում չի լինելու. Մեսրոպ Առաքելյանը՝ Երևանի քաղաքապետի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.01.2022 | 15:42«Խնդիրը անձը չէ, ցավում եմ, որ Երևանում պատշաճ կառավարում չկա և առաջիկայում չի լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելուն և նոր քաղաքապետի ընտրությանը:
Առաքելյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Երևանում որևէ էական բարեփոխում տեղի չի ունեցել. «Քաղաքը իներցիոն գործընթացով է շարունակում ապրել»:
Առաքելյանի խոսքով՝ ոչ միայն քաղաքապետարանում, այլ նաև ընդհանրապես կառավարման մեջ թափանցիկության կարիք կա. «Հանրությունն ունի որոշակի մտահոգություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում: