ՊԵԿ-ն ընկել է Միհրան Պողոսյանի հետևից. բանը հասել է դատախազություն. «Ժողովուրդ»

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ ՊԵԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները եւ լուրջ ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում: Մասնավորապես ստուգումներ են սկսվել Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, «Մ.Մ.Մ.» ընկերությունում, «Չայխոնա» եւ այլ հիմնարկներում։ Նկատենք, որ մինչ այս ստուգումները ՊԵԿ-ը տուգանել էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին, եւ ՍՊԸ-ն այդ որոշումները բողոքարկել է դատարանում: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` Մ.Պողոսյանի մտերիմ շրջապատը հայտարարել է, որ նա վճռական է տրամադրված եւ ՀՀ բոլոր ատյանները դիմելու է` իր ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ անհիմն տուգանքները չեղարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց անձամբ զրուցել նրա հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Մեկ փաստ էլ. ՎՊ-ն լրջագույն չարաշահումներ է բացահայտել ԴԱՀԿ-ում, եւ դրանց մի մասն առնչվում է Պողոսյանի պաշտոնավարմանը: ՎՊ-ն փաստերն ուղարկել է դատախազություն:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: