«Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ, դռներն իրենք իրենց կբացվեն, մուտքերն էլ ազատ կլինեն» . Շարմազանով. «Հրապարակ»

Լուրեր

18.03.2026 | 15:03
Թրամփի հայտարարությունից հետո Կուբայի նախագահը հայտնել է ագրեսորին դիմակայելու պատրաստակամության մասին
18.03.2026 | 14:55
Իսրայելը հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին՝ խոստանալով «անակնկալներ»
18.03.2026 | 14:52
«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկում. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 14:48
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
18.03.2026 | 14:45
Իրանում պատերազմը վատ կանխազգացումներ է առաջացնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ. Զելենսկի
18.03.2026 | 14:37
Չորեքշաբթի տեղի կունենան ավիահարվածների հետևանքով զոհված իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությունները
18.03.2026 | 14:31
Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 14:22
Հայ ֆուտբոլիստը Բելառուսի հավաքականի հայտացուցակում է ընդգրկվել Հայաստանի դեմ խաղի համար
18.03.2026 | 14:13
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ
18.03.2026 | 14:05
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18.03.2026 | 13:56
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Ընդդիմության շարժումը տաքանում, թափ է հավաքում, ինչպե՞ս եք դիմագրավելու դրան՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, Սերժ Սարգսյանի «զինվոր» Էդուարդ Շարմազանովին։ «Կեղծ օրակարգ է ընդդիմության օրակարգը, մենք շատ հանգիստ կգանք, կիրականացնենք Սահմանադրությամբ ԱԺ-ին և մեզ վերաբերված իրավասությունը»:

 
 Բայց մինչև իրացնելը պետք է կարողանաք մտնել Ազգային ժողով, իրենք փակելու են բոլոր մուտքերը, ի դեպ` ելքերն էլ․ ինչպե՞ս եք ներս մտնելու: «Եթե-ներով հարցերն իմ ժանրում չեն»: Դե, բոլոր դեպքերում, եթե ոստիկանությունն անգամ ոչ մեծ «կարդոն» կազմեց ԱԺ-ի դիմաց, դա կլինի Սահմանադրության և ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի «հաջողության պատմության» տապալումը, եթե անգամ որևէ միջադեպ չլինի։

«Անհոգ եղեք, մենք նման հաճույք չենք պատճառի որոշներին` իրենց շոուներին մասնակից լինելու առումով։ Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ, անե՜նք մեր գործը»: Եթե մուտքերը փակ լինեն, ո՞նց եք գալու։ Կարո՞ղ է ՀՀԿ-ականների վրա այդ օրը թևեր են աճելու, չնայած առանց այդ էլ «հրեշտակ» եք։ «Օրը կգա՝ կհամոզվեք. դռներն իրենք իրենց կբացվեն, մուտքերն էլ ազատ կլինեն»:

  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: