Որոշվել է. Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտպանության նախարար, Վիգեն Սարգսյանը՝ արտգործնախարար. «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի»` ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը: Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար: Աղբյուրի վկայությամբ՝ երկրի ղեկավարները հույս ունեն, որ Վովա Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը»՝ բանակից ինչ–որ բան փախցնելու գործում:

Որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար:

Ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, ապա նա շատ հետաքրքիր առաջարկություն ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից: Հնարավոր է, որ նա նշանակվի այս կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի տեղակալ:

Հետաքրքիր է՝ մեր կադրերին դրսում մեծ տեղ են տալիս: Տիգրան Սարգսյանը երկրի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Նալբանդյանը «մի ոտքով» Ֆրանկոֆոնիայում է:

Այսպես եթե գնա, պաշտպանության ապագա նախարար Վլադիմիր Գասպարյանը, տարիներ անց, կարող է նշանակվել ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելի փոխարեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: