Ծառուկյանականները գնահատում են Սերժ Սարգսյանին, բայց դեմ կքվեարկեն, եթե խմբակցությունը որոշի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ կամ դեմ քվեարկելու հարցում իրեն ընդդիմություն հռչակած «Ծառուկյան» խմբակցությունը դեռ պաշտոնական որոշում չունի։ Նապոլեոն Ազիզյանը դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, եթե այդպես որոշի խմբակցությունը։ «Ես էդ խմբակցության անդամ եմ, բնականաբար, մենք միշտ քվեարկություններից առաջ քննարկում ենք, գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- ասում է ծառուկյանական պատգամավորը։

Նա միշտ էլ այն կարծիքին է եղել, որ Սերժ Սարգսյանը կարող է թշնամուց պաշտպանել մեր երկիրը։ Սակայն այսօր նա գիտի, որ դա քիչ է։ «Վարչապետը միայն պաշտպանունակությամբ չպետք է զբաղվի, նա ամբողջ տնտեսության պատասխանատուն է»,- նշում է պարոն Ազիզյանը։

Նաիրա Զոհրաբյանը համաձայն է իր խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի այն դիրքորոշման հետ, որ եթե ծառուկյանականները կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ընդդիմություն կոչվելու իրավունք չունեն։ «Ես անձնապես հայտարարում եմ, որ եթե կողմ ենք քվեարկում, մենք քաղաքագիտական խնդիր ենք ունենում, որովհետեւ դա նշանակում է, որ դու ընդունում ես իշխանության ծրագիրը»,- երեք օր առաջ ասել էր Սերգեյ Բագրատյանը։

Խմբակցությունում հակառակ տեսակետ պաշտպանողները պետք է կարողանան Սերգեյ Բագրատյանին համոզել։ Այս պահին, սակայն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, խմբակցությունում որևէ քննարկում դեռ չկա։

«Մենք ընդդիմություն ենք, իսկ ընդդիմությունը չի կարող կողմ քվեարկել մի քաղաքական ուժի՝ լինի դա վարչապետի թեկնածու, լինի կառավարության ծրագիր, որը իշխանության ներկայացուցիչ է»,- հիմնավորում է ԲՀԿ նախագահը։

Տիկին Զոհրաբյանը վստահեցնում է, որ ազատ քվեարկություն չի լինելու, ամբողջ խմբակցությունը մեկ մարդու նման քվեարկելու է այն որոշման օգտին, որը կկայացվի՝ դա լինելու է քաղաքական քվեարկություն։ «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր անձնական դիտարկումը ունենալ, անձնական մոտեցումն ունենալ, մենք պիտի անձից վերանանք, սա անձի քվեարկություն չէ, սա քաղաքական թիմի ներկայացրած ծրագիր է լինելու»,- զգուշացնում է տիկին Զոհրաբյանը։

Վարդևան Գրիգորյանը քաղաքագիտական առումով համաձայն է Սերգեյ Բագրատյանի դիրքորոշման հետ, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Գյումրեցի պատգամավորն այդքան էլ հիացած չէր Սերժ Սարգսյանի գործունեությամբ։ «Կապված սոցիալական վիճակի հետ, կարծում եմ, եթե խոսքը Շիրակի մարզի մասին է, մենք որոշակի խնդիրներ ունենք, տեսնում եմ»,- անկեղծանում է գյումրեցի ընդդիմադիրը։

Պարոն Գրիգորյանը միանշանակ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկելու խմբակցության որոշումը։ Վարդան Բոստանջյանը՝ նույնպես։ Սակայն նա էլ առանձնահատուկ դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանի մասին, իրավունք չունի չասելու, որ քաղաքացի Սարգսյանը համակողմանի տեղեկացված է Հայաստանի Հանրապետությունից։ «Հնարավորը արված է եղել, որպեսզի մեր երկրում կայունությունը, անվտանգությունը չխաթարվի։ Էս վիճակը հնարավոր չի չամրագրել ու չասել»,- իր գնահատականը չի թաքցնում Վարդան Բոստանջյանը։

Նա այսուհետև էլ երազում է, որ մեր երկիրը անվտանգ և կայուն լինի։ Հետևաբար վարչապետի իր թեկնածուին ինքը չի ներկայացնի, բայց հասկացողը կհասկանա․ «Ոնց որ ասում են՝ ճիշտ խոսքը մենակ հիմարներին են ասում»։

 

Մհեր Արշակյան