Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2021թ․ 10 լավագույն մարզիկներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրեց 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներին:

«Գիտեք, որ 2021 թվականին, մենք բոլորս հաղթանակների կարիք և անհրաժեշտություն կրկնակի անգամ ավել ունենք: Այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում: Մեր ռազմավարական ընկալումն այնպիսին է, որ սպորտը երկրի զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Մարզական ասպարեզում արձանագրած հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում են երկրի ճանաչելիությունը, բարձրանում է երկրի տնտեսական գրավչությունը: Մարզական հաջողություններն ընդլայնում են երկրի դիվանագիտական հնարավորությունները, քանի որ նրանք բարձրացնում են երկրի միջազգային վարկը»,-Armenpress.am-ի հաղորդմամբ` մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մեծ սպորտում գրանցված հաջողություններն իրենց հետևից ավելի ու ավելի շատ մարդկանց են մղում զբաղվել սպորտով:

«Մեծ սպորտում մեր ունեցած հաջողությունները կարևոր են մեր պետական, ազգային հպարտության համար, ուժերի նկատմամբ մեր վստահությունը վերականգնելու, մեծացնելու համար»,-առանձնացրեց Վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում առանձնացրեց, որ անցնող տարում մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 199 մեդալ: «Երբ ընտրվում էր լավագույն տասնյակը, մեծ խնդրի առաջ էին կանգնած մարզական լրագրողները և ազգային թիմերի մարզիկները: Այս տարի 10-յակում տեղ չունեցան Եվրոպայի երկու չեմպիոն: Ահա այսպիսի հաջող տարի էր 2021 թվականը»,-ասաց Գիլոյանը:

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների անունները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր, Ամոյան Մալխաս, Բաչկով Հովհաննես, Դավթյան Արթուր, Լալայան Վարազդատ, Դանիելյան Էլինա, Հարությունյան Արսեն, Մարտիրոսյան Սիմոն, Մինասյան Գոռ, Չալոյան Դավիթ:

Մարզիկները ՀՀ վարչապետից անձամբ ստացան 5 միլիոն դրամ պարգևավճարի հավաստագիրը: Պարգևատրմանը ներկա չէր շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող Էլինա Դանիելյանն, ով այս օրերին Վարշավայում մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: